10 խորհուրդներ, թե ինչպես կարելի է խնայել գումարը

Երբ ես երիտասարդ էի,մտածում էի,որ գլխավորը փողն է:Այժմ ես յոթանասուն տարեկան եմ և հասկանում եմ,որ չէի սխալվում:

Ջիմ Ռոն

21-րդ դարում քննարկվող ամենաակտուալ թեմաներից են խնայողություններն ու ներդրումները,սակայն քչերն են տիրապետում սեփական բյուջեի կառավարման արվեստին:
Ստորև ներկայացնում ենք 10 խորհուրդ,թե ինչպես կարելի է խնայել.
1. Երբեք խանութ մի՛ գնացեք առանց ցուցակի:
Նախապես որոշված ապրանքային անվանացանկը հնարավորություն է տալիս խուսափել ավելորդ գնումներից ՝ հատկապես կանանց պարագայում:

2. Հրաժարվե՛ք յուրաքանչյուր տեսակի վարկից:
Դա կհանգեցնի միայն ավելորդ ծախսերի:

3. Սովորե՛ք բոլոր վճարումները կատարել կանխիկ փողով:
Կանխիկ փողի բացակայությունը գրպանում առավել նկատելի է:

4. Երբեք մի՛ գնեք ապրանքներ,երբ քաղցած եք:
Դատարկ ստամոքսը կստիպի Ձեզ գնել կրկնակի շատ ապրանքներ:

5. Եթե դեռ չեք կողմնորոշվել,թե որտեղ եք պահելու խնայված գումարը,ապա ամենայն հավանականությամբ Դուք այն կծախսեք:
Առանց նպատակի գումար խնայելը բավականին բարդ է: Պետք է հստակ իմանաք, որտեղ ներդնել:

6. Մի՛ շարժվեք առաջատար ընկերությունների թելադրանքով:
Խոսքը հատկապես կորպորացիաների մասին է , որոնց ապրանքանիշը մարդկանց հոգեբանության վրա առավել մեծ ազդեցություն է թողնում:

7. Եթե Ձեզ մոտ առաջանում է մեծ ցանկություն ինչ-որ բան գնել,ապա սպասեք մինչև “առավոտ”:
Ապրանքը գնեք միայն այն դեպքում, երբ առավոտյան դեռ ցանկություն ունեք:

8. Սովորություն դարձրեք ոչինչ չգնել աշխատավարձ ստանալու օրը:
Հոգեբանների վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ օրը Դուք Ձեզ հարւստ եք զգում և կյանքին նայում եք վարդագույն ակնոցներով ՝ գնելով հաճախ այն, ինչն անհրաժեշտ չէ:

9. Մի՛ հրապուրվեք գայթակղիչ գովազդներով և “անհավանական” զեղչերով:
Հատկապես Հայաստանում խորամանկությունները շատ-շատ են : Առավել նախընտրելի կլիներ կուպոնների առկայությունը:

10. Իսկ այս մեթոդը շատերին կօգնի: Էությունը կայանում է հետևյալում.մի պահ մտածենք, թե առօրյայում ինչ ծախս ենք կատարում,որը կարող ենք և չկատարել: Ենթադրենք՝ դուք ամեն օր մոտակա վաճառակետից կամ սրճարանից սուրճ եք գնում(որպես գնի հիմք ընդունենք միջինացված 300 դրամ): Տարեկան մենք սուրճի համար կծախսենք 109.500 դրամ(ՀՀ նվազագույն աշխատավարձի կրկնակին): Իսկ ի՞նչ ահռելի գումար այն կկազմի 10 տարի անց:
Հիմա եկեք պատկերացնենք, որ մեկ տարի խնայել ենք մեր ամեն օրվա սուրճի գումարը, և հավաքված միջոցները, որպես ավանդ, ներդրել ենք ՀՀ առևտրային բանկերից մեկում: Այս գումարը մեզ տարեկան կբերի մոտավորապես 15.000 դրամի եկամուտ (կախված տկոսադրույքից ):Կարելի է նաև խնայված գումարով կատարել ավելի նպատակային ծախսեր:
Խնայելու սկզբունքը հենց սրանում է՝ խնայել,ներդնել և հետագայում վայելել:

Հեղինակ ՝ Լ. Հովհաննիսյան

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1707406409579104&id=100009292836580

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն