Գովազդի համար զանգահարել 099 999 409

Վերջերս ակտիվորեն քննարկվում է աղջիկներին հայկական բանակ զորակոչելու գաղափարը

Վերջերս ակտիվորեն քննարկվում է աղջիկներին հայկական բանակ զորակոչելու գաղափարը։ Ենթատեքստը հասկանալի է՝ արտագաղթի պատճառով մենք արդեն բախվում ենք բանակի համալրման լուրջ խնդրին: Սակայն աղջիկներին զորակոչելուց առաջ՝ թեկուզ պայմանագրային հիմունքներով, անհրաժեշտ է կանոնակարգային հարաբերություններ հաստատել այնտեղ, որպեսզի նրանք էլ չբախվեն «զոն նայողի», «արտոնյալների» և նմանատիպ խնդիրներին: Իսրայելում աղջիկներին, տղաների հետ հավասար, վաղուց են զորակոչում, սակայն այնտեղ բացառված են նման երևույթները. եթե որևէ զորամասում նման ոչ կանոնակարգային արարք է արձանագրվում, զորամասը ցրում են: Հենց հասնենք դրան, նոր կարող ենք մտածել տվյալ հարցի շուրջ, իսկ առանձին անհատներ այսօր էլ պայմանագրային (հիմնականում) հիմունքներով ծառայում են բանակում:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10207012479101355

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/oqnUbOopEolCuUDGFkNl.jpg

    Օրը բարենպաստ է նախընտրական քարոզարշավի փոխարեն միմյանց դեմ ռազմական արշավ սկսելու համար, ինֆորմացիան տեղ հասցնելու փոխարեն «այ ստեղս հասցնելու համար» և մամլո ասուլիս տալու փոխարեն «պաբլո» ասուլիս տալու համար։ Աստղերը հուշում են ՀՀԿ-ին՝ կրկին ու կրկին մոտենում է ահեղ դատաստանի ժամը։ Ռեյտինգային քվեարկության ժամանակ զգոն եղեք, որովհետև սպասվում են ռեյտինգային գնդակահարություններ։ Թաղային գուշակներին այս ամիս խորհուրդ է տրվում բախտ բաժանելու փոխարեն գումար բաժանել։ ԲՀԿ-ին աստղերը խորհուրդ են տալիս չգնալ լայն կոալիցիայի։ Ավելի լավ է տներով գնացեք, հանգստացեք։ Խորհուրդ է տրվում շաբաթ-կիրակիները անցկացնել տանը, ժողովրդի հետ, ժողովրդի համար։ ՀԱԿ - Աստղերը խորհուրդ են տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ լինել զգոն, այլ ոչ թե խայտառակ։ Գյուղերում չխոսել փոխզիջումային տարբերակներից, քանի որ մարդիկ կարող են փոխզիջումը հասկանալ հողզիջում ու ղալմաղալ սարքել։ Շաբաթ-կիրակ խորհուրդ է տրվում կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և Շմայսները» գիրքը։ ՀՅԴ - Աստղերը խորհուրդ են տալիս գլխանց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, նոր մասնակցել ընտրություններին։ Ընտրություններին թե՛ մասնակցելու, թե՛ չմասնակցելու դեպքում, միևնույն է, հինգ տոկոս եք հավաքելու։ ԵԼՔ - Աստղերը հորդորում են շարունակել ինտեգրացիոն գործընթացները։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տրվում նորմալ ռուսերեն խոսել սովորել։ Նրա ռուսերենը ավելի վատ վիճակում է, քան Հայաստանի ՀՆԱ-ն։ ՀՎԿ - Աստղերը համարում են, որ ձեզ ինչ մաղթեն, մեկ է, հակառակն եք անելու, ուստի գիր ու ղուշի արդյունքում ձեզ խորհուրդ են տալիս այս անգամ հանդես գալ ընդդիմության ձևով։ Եվ վերջում հիշեք՝ աստղերը հուշում են, եզրակացնում են, բայց երդվում ենք «Ժառանգություն» կուսակցության բեկորներով, երբեք չեն պարտադրում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/222524548154612

    Կարդալ ավելին