Անհրաժեշտ է պարտադրել հեռավոր ուղերթներ կատարող ավտոմեքենաների սեփականատերերին ապահովել երկու վարորդի առկայությունը

Загрузка...

Կարծում եմ, որ ՌԴ-ում ուղևորատար ավտոբուսների վթարների պատճառը վարորդների հոգնածությունն է կամ գիշերային ժամերին անքնությունը: Թե՛ նախկին և թե՛ նոր նախարարի օրոք փորձում են կյանքի կոչել վերահսկողության ուժեղացման վերաբերյալ օրենսդրական նորմեր:

Կարծում եմ, որ հեծանիվ հնարելու կարիք չկա, ընդամենը անհրաժեշտ է պարտադրել հեռավոր ուղերթներ կատարող ավտոմեքենաների սեփականատերերին, որպեսզի ապահովեն երկու վարորդի առկայությունը մեկ մեքենայում, ովքեր կաշխատեն իրար փոխարինելով:

Դա, բնականաբար, որոշակիորեն կթանկացնի տոմսի արժեքը, սակայն որքան էլ այն թանկանա, հաստատ կյանքից ավելի թանկ չի լինի, հատկապես որ Երևանից ՌԴ մեկնող կամ ՌԴ-ից ժամանող քաղաքացին դժվար թե չկարողանա մեկ ու կես անգամ ավելի վճարել տոմսի համար՝ գիտակցելով, որ դրանով ապահովագրում է իր ու իր մերձավորի կյանքը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206953544948038

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն