«Ուրարտու» բասկետբոլային ակումբն առաջին երկու հանդիպումները կանցկացնի «Դինամո» մարզադահլիճում

Загрузка...

«Ուրարտու» բասկետբոլային ակումբն առաջին հանդիպումը կանցկացնի Երևանում:

Երևանի «Ուրարտուն» հոկտեմբերի 6-ին առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 2016/17 թթ. խաղարկությունում` հյուրընկալելով ռուսաստանյան «Ռյազանին»: Հանդիպումը կկայանա Երևանի «Դինամո» մարզադահլիճում:

Նույն մարզադահլիճում «Ուրարտուն» կանցկացնի 2-րդ տուրի՝ «Սամարայի» հետ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 9-ին:

Տոմսերը վաճառքում կլինեն հոկտեմբերի 5-ից և կարժենան 1500 դրամ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն