Գեղամավանում կրակոցներ չեն հնչել. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

Սեպտեմբերի 30-ին, ժամը 21-ն անց 20-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղամավան համայնքում կրակոցներ են հնչել:

Ոստիկանության ձեռնարկած ստուգումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ չեն եղել. համայնքի գլխավոր փողոցում , ահազանգողի տնից ոչ հեռու, հրավառության ճայթիչ է օգտագործվել, ինչն էլ ահազանգի պատճառ է դարձել:

Դեպքով նյութեր են նախապատրաստվում:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1384202958274255

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն