Բա էլ ինչու՞ է որպես առողջապահության նախարար ընտրվել հենց ինքը

Загрузка...

Մասնագիտությամբ բժիշկ ու գործունեությամբ ապահովագրության կազմակերպիչ Լ. Ալթունյանի առաջին հարցազրույցում (կարծեմ ՀԺ-ում էր) բացակայում էր պարտադիր ապահովագրության անցնելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականի կամ սեփական մտադրության թեման: Եվ ես զարմացա՝ բա էլ ինչու է որպես առողջապահության նախարար ընտրվել հենց ինքը: Հետո այդ թեման արծարծվեց, ու «ամեն ինչ ընկավ տեղը»՝ միաժամանակ բացահայտելով և խնդիրը. շարքային հայաստանցին այնքան աղքատ է, որ չի կարող թույլատրել իրեն ապահովագրելու իր առողջությունը: Եվ եթե դա պարտադրվի, ապա կբերի նոր սոցիալական ընդվզման ճիշտ այնպես, ինչպես կուտակայինը:

Ժամանակին Տ. Սարգսյանը բյուջետային աշխատողների համար մտցրեց սոցիալական փաթեթը՝ փորձելով այդպես աջակցել առողջապահության ապահովագրության զարգացմանը: Բայց մեկ-երկու տարի անց փաթեթը մնաց, սակայն ապահովագրական ընկերությունները դուրս թռան: Այսինքն՝ փորձը ձախողվեց, ինչը նշանակում է, որ պարտադիր առողջապահական ապահովագրության, ինչն ինքնին դրական երևույթ է, ժամանակը դեռևս չի եկել. ո՛չ հայաստանցին է ունևոր, և ո՛չ էլ պետությունն է այնքան հարուստ, որ այդ բեռը վերցնի իր վրա:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206816400759519

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն