Ընտրախցերում գրիչ չկա և նրանց հանձնում են արդեն իսկ նշված ընտրաթերթիկներ

«Եվս մեկ քայլ դեպի միապետության ամրապնդում» հակիրճ այսպես կարելի է բնութագրել Ադրբեջանում անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
Ադրբեջանական սոցիալական ցանցերի օգտատերերը և ըննդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ հանրաքվեն ընթանում է կոպտագույն խախտումներով. ըստ որոշ ընդդիադիրների՝ մարդիկ հրաժարվում են մասնակցել հանրաքվեին:

Նրանց ուղղակի ստիպողաբար բերում են ընտրատեղամասեր: Որոշներն ել հայտնում են, որ ընտրախցերում գրիչ չկա և նրանց հանձնում են արդեն իսկ նշված ընտրաթերթիկներ:
Կասկածից վեր է, որ Ալիևների վարչակարգի կողմից առաջ քաշած սահմանադրական փոփոխությունները կանցկացվեն՝ ի հաշիվ այդ երկրի բնակչության իրավունքների ոտնահարման:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1171745976230403

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն