Անհամբեր սպասում եմ. Կարգին Հայկոն, Հովոն ու Սոս Ջանիբեկյանը կրկին մեր էկրաններին

Загрузка...

Չեք պատկերացնի, թե ինչքան եմ ուրախանում մեր տեղական TV-ների լավ նախագծերով: TV-ն մեր կյանքի անբաժան մասն է, ու ինչքան մակարդակով ու հաջողված նախագծեր անեն, այնքան ավելի հետաքիր կանցնեն մեր՝ աշնանային ու ձմեռային ցուրտ երեկոները: 
Աչքովս ընկավ «Արմենիայի» գովազդներից մեկը, որ հոկտեմբերի 31-ից «Արմենիա Պրեմիում»-ը սկսում է 4 բացառիկ նախագիծ: Գովազդի նկարը բավականին հետաքրիր էր: Գրել էին՝ գուշակեք, թե ով ինչ նախագծում է լինելու:

Առաջինը գուշակեցի, որովհետև գովազդին էլի էի հանդիպել. Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Ցանկալի փեսացուն» նախագիծն էր, որը, կարծում եմ, շաաատ հետաքրիր է լինելու, որովհետև չեմ պատկերացնում՝ մեր երկրում ինչպես են աղջիկները տղամարդու սիրո համար պայքարելու :) Սա իրոք հեղափոխություն կլինի մեր ավանդական, հայկական մտածելակերպում:
Մյուս նկարներն առաջին անգամ էի տեսնում․ գովազդներ չեն ցուցադրվել դեռ: Ու աննկարագրելի ուրախ եմ, որ կրկին էկրանին եմ տեսնելու Կարգին Հայկոյին ու Հովոյին: Արդեն անհամբեր եմ․ տեսնես միասին ինչ-որ հաղորդու՞մ են վարելու, թե՞ ֆիլմ կլինի։

Իրոք, իրենց համով-հոտով հումորը պակասել էր էկրաններից, ու հասցրել էինք կարոտել: Էլ չասեմ, որ չեմ էլ հիշում՝ Հայկոյին վերջին անգամ երբ եմ հեռուստանախագծում տեսել:
Մյուսները չկարողացա հասկանալ ովքեր են․ գոնե կանանցից մեկի դեմքն էլ ցույց տային :ՃՃՃ
Սպասում եմմմմ անհամբեր․․․․

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=191885857900517&set=a.136953090060461.1073741829.10001237311524

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն