Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ծաղիկ Միքոն. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այն, որ որոշ «ոսկե» երիտասարդներ, օլիգարխներ, օրենսդիր ու գործադիր մարմինների «փափկասուն» բալաներ սիրում են իրենց ավտոմեքենաների վրա դնել իրենց անուններով սկսվող համարանիշներ, գաղտնիք չէ: 

Այսօր՝ հունվարի 15-ին, Ազատության պողոտայում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ականատես է եղել ЗАП մակնիշի MIQ 44444 համարանիշի ավտոմեքենային, որի տերը մեծ հրճվանքով հպարտանում էր, որ ավտոմեքենան իրենն է, համարանիշներն էլ MIQ-ով է դրել, քանի որ քաղաքում իրեն գիտեն «Ծաղիկ Միքո» անվամբ: 

Կարելի է ասել, որ Ազգային ժողովի պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանին նոր մրցակից է հայտնվել: 

Ծաղիկ Միքոն ասում էր նաև, որ համարանիշներն իսպանական են և օրինական: 

Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2016/01/15/74726/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն