Գովազդի համար զանգահարել 099 999 409

Իսլամ Քարիմովի մահից հետո Ադրբեջանում շարունակում են վերջինիս մասին հետաքրքիր պատմություններ ներկայացնել

Քարիմովի՝ հերթական հակաադրբեջանական քայլը տեղի է ունեցել է 1994թ. Սատմբուլում՝ թյուրքական երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը Թուրքիայի այդ ժամանակ նախագահ Սուլեյման Դեմիրելին խնդրում է նիստի օրակարգում ընդգրկել նաև ղարաբաղյան հարցը և առաջարկում եղբայրական Ադրբեջանին օգնել այդ ծանր հարցում: Հեյդար Ալիևի խնդրանքին հանդիմանում է Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Ի. Քարիմովը և հայտարարում, որ իրենք հավաքվել են տնտեսական հարցեր քննարկելու, և հատկապես չի ցանկանում խոսել միջպետական հակամարտությունների մասին:

Քարիմովին իր աջակցությունն է հայտնում նաև մեկ այլ թյուրքական պետության՝ Թուրքմենստանի նախկին նախագահ Թուրքմենբաշին, նշելով որ ղարաբաղյան հարցի քննարկումը կարող է ազդել Հայաստանի հետ հարաբերություններին:
Չնայած Դեմիրելի գործադրած ջանքերին՝ Ղարաբաղն այդպես էլ չի քննարկվում նիստին: 
Նույն պատմությունը տեղի է ունենում նաև Աշխաբադի հանդիպման ժամանակ որտեղ Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները թույլ չեն տալիս Հեյդար Ալիևին օրակարգ ներառել նաև ղարաբաղյան հարցը:

Հ.Գ. հետ բերեք Քարիմովին

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1150228645048803

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

  • /uploads/photos/fYdVj1NbpJLZUdqZhUZT.jpg

    Հարգելի պարոն նախագահ, 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում, ըստ պաշտոնական վարկածի, հայտնաբերվել է որդուս՝ նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքից անցել է շուրջ 7 ամիս, սակայն հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ։ Ես վստահ եմ, որ որդուս մահվան գործում կան մեղավորներ։  Անցած 7 ամիսների ընթացքում այդ մասին մի քանի անգամ մանրամասն կերպով հայտնել ենք նախաքննության մարմնին։ Ավելին՝ հայտնել ենք կոնկրետ անձանց անուններ, ովքեր, իմ խորին համոզմամբ, առնչություն ունեն իմ որդու մահվան գործում, սակայն ապարդյուն։ Որևէ առաջընթաց չկա։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը սկզբում գտնվում էր ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում, սակայն, նկատի ունենալով, որ այդ մարմնի կողմից չեն կատարվում բավարար քայլեր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, մեր պահանջով գործի հետագա վարույթը տեղափոխվեց ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի վարչություն, սակայն կրկին արդյունք չկա։ Իսկապես անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում, հակառակը, գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ կային մինչ այդ։ Հարգելի պարոն նախագահ, Անցած 7 ամիսների ընթացքում հանդիպել եմ թե՛ նախկին, թե՛ գործող պաշտպանության նախարարներին։ Ոչ մի հուսադրող պատասխան՝ ձևական մխիթարանքից բացի։ Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե այդ ինչպես ստացվեց, որ որդուս մահից անմիջապես հետո նրա զորամասի հրամանատար Սամվել Մինասյանին նշանակեցին ավելի բարձր պաշտոնի, իսկ հենակետի ավագ Արամ Ղազարյանին շնորհեցին սերժանտի կոչում։ Այս ամենը բավարար էր, որպեսզի կորցնեմ իմ հավատն ու վստահությունը իրավապահ մարմինների և պաշտպանության նախարարության հանդեպ։ Հարգելի պարոն նախագահ,  Ես կորցրել եմ իմ միակ որդուն և ցանկանում եմ իմանալ ճշմարտությունը, թե ով կամ ովքեր են մեղավոր նրա մահվան գործում։ Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, գտնում եմ, որ այն, ինչ կատարվում է որդուս մահվան գործով, ոչ միայն արդարացի չէ, այլև բարոյական չէ։ Այլ ելք չունենալով և հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունն ու հետևանքները՝ դիմում եմ Ձեզ՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի՝ խնդրելով և պահանջելով համապատասխան հանձնարարականներ տալ իրավասու մարմիններին՝ իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցառումները՝ բացահայտելու հանցագործությունը, որի արդյունքում, վստահ եմ, բոլոր մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք։ Հակառակ պարագայում նախաքննության մարմնի այսպիսի վարքագծի դրսևորման արդյունքում հանցագործությունը չի բացահայտվի, հնարավոր հանցագործները կմնան ազատության մեջ, որի հետևանքով կխաթարվի ոչ միայն հավատը պետության ու արդարադատության նկատմամբ, այլև կանարգվի որդուս հիշատակը։ Հարգանքով՝ Արսեն Մխիթարյանի հայր՝ Արթուր Մխիթարյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=584635128405129&id=100005759414165

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/HAI36PP21ToAIRGGY1Wt.jpg

    Ըստ բրիտանական IHS Markit վերլուծական կենտրոնի փորձագիտական զեկույցի՝ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կառույցը 2016թ. ընթացքում կորցրել է Իրաքում և Սիրիայում սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքների գրեթե ¼ մասը, թվային տվյալներով՝ շուրջ 18հազ. ք/մ տարածք(23%). համեմատության համար՝ 2015թ. ահաբեկչական կառույցը զիջել է տարածքների 14%-ն, իսկ ներկայումս զբաղեցնում է մոտ 60,4 հազ. ք/մ տարածք: Մարդկային կորուստների տեսանկյունից, ըստ Իրաքի ԶՈՒ տրամադրած տվյալների, միայն 2016թ. հոկտեմբերին մեկնարկած Մոսուլի ազատագրման ռազմագործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի ավելի քան 3300 զինյալ: Իսկ ԻՊ-ի իրականացրած ահաբեկչական հարձակումների և կառույցի դեմ իրականացվող հակաահաբեկչական պայքարի հետևանքով 2016թ. ընթացքում միայն Իրաքում զոհվել է թվով 16361 խաղաղ բնակիչ: Վերոնշյալի համատեքստում, չնայած կառույցը հատկապես Իրաքում շարունակում է էական կորուստներ կրել, այդուհանդերձ շարունակում է լրջագույն ուղղակի սպառնալիք հանդիսանալ ինչպես մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների, այնպես էլ համայն մարդկության համար՝ աննախադեպ բարձր աստիճանի հասցնելով ահաբեկչական սպառնալիքն ամբողջ աշխարհում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1228505810519964

    Կարդալ ավելին