Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցով աշխարհի ինչ-որ ծայրից կրկին հիշեցրեց իր մասին

Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցով աշխարհի ինչ-որ ծայրից կրկին հիշեցրեց իր մասին։ Հավանաբար արդեն նկատելի է Վարդան Օսկանյանի քաղաքական ձեռնարկումների անհեռանկարայնությունը, ինչը ստիպում է Քոչարյանին երևալու ճիգեր գործադրել։ Հարցազրույց տալը, իհարկե, վատ չէ, պարզապես կան դեպքեր, երբ հարցեր են առաջանում. օրինակ փորձեցի մտաբերել, թե 2-րդ նախագահի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում, մինչև բաց ու հայտարարված քաղաքականության մեջ մտնելը, 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քանի՞ անգամ է հարցազրույց տվել, չկարողացա մտաբերել: Փորձեցի գտնել ամերիկայի պաշտոնաթող նախագահների հարցազրույցներ իրենց հետևորդների քայլերի մասին, շատ զուսպ վիճակ էր, հատուկենտ, այն էլ ընդգծված ոչ պարբերաբար: Մեր դեպքում, կարծում եմ, նորմալ է, ավանդույթներ ձևավորելու համար դեռ ժամանակ պիտի անցնի...

Հարցազրույցի մասին: Գուցե սխալվում եմ, բայց քողարկված չարախնդություն տեսա: Փաստերի սելեկտիվ ընտրությունը գոնե թե դա է վկայում: Անբարենպաստ գործոններ են թվարկվում, որ աչք է ծակում. մատնանշում է՝ «ԼՂ հարցով միջազգային կազմակերպությունների մի քանի տհաճ բանաձեւերը եւ զեկույցները», բա մի քանի շատ հաճելի բանաձևերն ու զեկույցնե՞րն ուր են: Մատնանշում է. «մեր երկիրը շրջանցող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումը», կընդունեի, եթե սա ասվեր Բաքու-Ջեհյանը կամ Ադրբեջանը Կարսին կապող երկաթուղին Հայաստանով անցկացրած գործիչը: Եվ մշտական «հաղթաթուղը». «այն տարիներին երկիրը ինտենսիվ զարգանում էր, մենք առաջ էինք անցել Ադրբեջանից..»:

Այստեղ միանգամից հարց է առաջանում՝ ինչո՞վ. համեմատե՛ք այն ժամանակվա տնտեսական աճերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, համեմատե՛ք աշխատավարձերի մակարդակը, համեմատե՛ք տնտեսական միջավայրի պարամատրեր ու նորից ասեք՝ ինչո՞վ՝ բարեխումներո՞վ, ազատություններո՞վ, հա իհարկե, այն տարիներին մենք ավելի քիչ կայքեր ու սոցիալական ցանցեր էինք փակել, քան Ադրբեջանում, դրանում համաձայն եմ...

Նախագահները կառավարում են, իրենց ժամկետը լրանալուց հետո զբաղվում որևէ հանրօգուտ գործով, մտածում երկրին օգուտ տալու մասին։ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներում պետք է որ տեսանելի դառնան կառուցողական նոտաներ, տրամաբանությունը դա է հուշում։ Ես դեռ հույս ունեմ:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/avagyankaren/posts/1140052209401760

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն