Ինչպես քնել մի քանի վայրկյանում

Հարվարդի համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր Էնդրյու Բեյլը բացահայտել է մի մեթոդ, որի միջոցով մարդ կարող է քնել մի քանի վայրկյանում: Մեթոդն անվանվել է 4-7-8:

Մեթոդը բաղկացած է 3 քայլից.

  1. Հանգիստ շնչել քթով 4 վայրկյանի ընթացքում:
  2. Պահել շնչառությունը 7 վայրկյան:
  3. Հանգիստ արտաշնչել բերանով 8 վայրկյանում:

Շնչառական այս վարժությունը կարգավորում է սրտի աշխատանքը և հանգստացնում է նյարդերը:

Երբ դուք սթրեսային իրավիճակում կամ անհանգիստ եք, ապա այս մեթոդը կօգնի ձեզ: Սթրեսային իրավիճակներում արյան մեջ ավելանում է ադրենալինի քանակությունը, շնչառությունն էլ դառնում է արագ և անկանոն: Այս միջոցը ոչ միայն օգնում է քնել, այլև կարգավորում է շնչառությունն և արյան շրջանառությունը:

Մեթոդն օգտակար է նաև կենտրոնական նյարդային համակարգի համար: Կենտրոնանալով շնչառության վրա՝ մարդու նյարդերը նույնպես հանգստանում են, և աստիճանաբար մարում է անհանգստությունը:

Բեյլի առաջարկած մեթոդը հաստատվել է նյարդաբանական տարբեր կենտրոնների կողմից, բայց այն միանշանակ ընդունել էլ պետք չէ: Յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր առանձնահատկությունները:

Մեթոդը կարող է աշխատել տարբեր իրավիճակներում: Օրինակ, երբ արթնանում եք երեկոյան և անհանգիստ մտքերի մասին խորհելու պատճառով չեք կարողանում քնել, կամ էլ, երբ անհանգստանում եք կարևոր իրադարձությունից առաջ, և խանգարվում է քնելու ռեժիմը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն