Գովազդի համար զանգահարել 099 999 409

«Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը զգացվում էր» . Վարուժան Սուքիասյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ԱԱ-2018-ի ընտրական փուլի մեկնարկում Դանիայից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո պատասխանել է իրեն ուղղված եզակի հարցին:

 - Ձեր կարծիքը Դանիայի հավաքականի և ընդհանուր առմամբ, հանդիպման մասին։

- Եթե հաշվի առնենք այն ֆուտբոլիստներին, որոնք չէին ժամանել հավաքի վնասվածքների պատճառով և նրանց, ովքեր վնասվածք ստացան ընթացքում, մեր կազմից 5-6 ֆուտբոլիստ բացակայում էր վնասվածքի պատճառով։ Դանիան շատ լավ հավաքական է, բայց եթե վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները մեր տրամադրության տակ լինեին, հաշիվը կարող էր լրիվ այլ լինել։ Հատկապես զգացվեց մեր ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը։ Ես կարծում եմ, որ այն, ինչ արեց Չեխիայի հավաքականի պաշտպանը Մխիթարյանի հետ դրվագում, չի գեղեցկացնում ֆուտբոլը։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն