Գովազդի համար զանգահարել 099 999 409

Հոգեբանական թեստ. ընտրեք այս երկրաչափական մարմիններից մեկն ու կարդացեք ձեր նկարագրությունը

Ընտրեք այս երկրաչափական մարմիններից մեկն ու կարդացեք ձեր նկարագրությունը:

Քառակուսի

«Քառակուսի» մարդիկ սովորաբար համբերատար են, համառ և հանգիստ: Նրանց ոճի մեջ չէ ձեռք թափ տալ սկսած գործի վրա և ասել, որ միևնույն է` ոչինչ չէր ստացվելու: Նրանք համառորեն կքայլեն դեպի իրենց նպատակը և կանգ չեն առնի, մինչև չհասնեն դրան: Ըստ նրանց` կյանքը հաջողվել է, եթե այն ընթանում է ըստ պլանի: Կայունության այս սիրահարները նախընտրում են հետևել առաջին ու վերջին անգամ գծագրված պլանին:

Ուղղանկյուն

Հիմնականում ուղղանկյուն ընտրում են այն մարդիկ, ովքեր կյանքի այս փուլում գոհ չեն իրենցից և ցանկանում են փոխել իրավիճակը: «Այնտեղ ամեն ինչ կա երջանիկ լինելու համար, միայն ես եմ պակասում, բայց դա չի նշանակում, որ ես այնտեղ չեմ լինի». ահա նրանց նշանաբանը: Նրանց հիմնական հատկանիշներն են հետաքրքրասիրությունն ու համարձակությունը: Նրանք փոփոխությունների սիրահար են և հիանալի կերպով ընկալում են նոր գիտելիքները:

Եռանկյուն

 

Անկախ իրավիճակից «եռանկյուն» մարդիկ միշտ առաջնորդի կարգավիճակում են: Նրանք հաշվենկատ են, փառասեր, ոչ միայն գիտեն, թե ինչ են ուզում, այլև թե ինչպես հասնել իրենց ուզածին: Աշխատավայրում կարողանում են համոզել ղեկավարությանը, թե որքան անփոխարինելի են իրենք: Նրանք շատ հաճախ համարում են, որ կա երկու կարծիք` իրենցը և սխալը: Նրանք ուժեղ անհատականություն են և վտանգավոր մրցակից:

Կլոր

«Կլոր» մարդիկ կարողանում են զգալ ուրիշների ցավը, ինչպես ոչ ոք: Նրանք հեշտորեն իրենց դնում են մյուսների տեղը` իրենց վրա վերցնելով մյուսների էմոցիաները: Բարի ու կամեցող «կլորներն» իրենց երջանիկ են զգում միայն այն դեպքում, երբ իրենցից բացի, երջանիկ են նաև իրենց հարազատներն ու ընկերները: Նրանք նախընտրում են ապրել առանց կոնֆլիկտների:

Զիգզագ

«Զիգզագները» ստեղծագործ, կրեատիվ և օրիգինալ անհատներ են: Նրանք մերժում են ցանկացած անցած ճանապարհ` նախընտրելով ստեղծել իրենցը: Նրանք խարիզմատիկ են և գրավիչ: Նրանք հեշտորեն դուրս են գալիս իրենց սահմաններից, իսկ տրամադրությունն այնքան արագ է փոխվում, որ մարդիկ չեն էլ հասցնում հարմարվել:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն