Գովազդի համար զանգահարել 099 999 409

Քննիչները պարզել են Նոր Նորքի բնակիչ Տ.Շախբեկյանին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Նոր Նորքի բնակիչ Տիգրան Շախբեկյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը։

«2016թ. օգոստոսի 28-ին ահազանգ էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածների «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Նորքի բնակիչ Տիգրան Շախբեկյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն ծանր մարմնական վնասվածք է պատճառել 21-ամյա հարևանը՝ քրոջ ընկերոջ հետ միասին։

Նախնական քննության տվյալներով՝ երիտասարդները հանդիպման ժամանակ վերհիշել են, թե Տիգրան Շախբեկյանի բնակարանի վերանորոգման ժամանակ` 2015թ. դեկտեմբերին, խանգարվել է 21-ամյա տղայի ընտանիքի հանգիստը, և գնացել են նրանից պարզաբանումներ պահանջելու։

Հարևանին տանից դուրս հրավիրելով՝ տղաները վիճաբանել են և աստիճանահարթակում` խուլիգանական դրդումներով, մահակի ու դանակի գործադրմամբ, նրա  առողջությանը դիտավորությամբ պատճառել մարմնական վնասվածքներ։

Հարվածների հետևանքով, դատաբժիշկների եզրակացությամբ, Տ.Շախբեկյանին պատճառվել են որովայնի առաջային պատի կտրած-պատռված արյունահոսող թափանցող վերք, լյարդի 4-րդ սեգմենտի վնասվածք, աջ նստատեղի վերևի արտաքին շրջանի պատռած-կտրած արյունահոսող վերք, կրծքավանդակի ձախ կեսի կտրած թափանցող՝ թոքի վնասումներով վիրավորում, ձախ ուսահոդի դրսային մակերեսի կտրած վերք, աջից հետականջախեցային շրջանի սալջարդ վերքի ձևերով, որոնք գնահատվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 21-ամյա հարևանին և նրա քրոջ 23-ամյա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով։ Քննիչը որոշում է կայացրել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդություն ներկայացնել դատարան։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն