Ադրբեջանում այսուհետ ևս անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն Գյուլենի շարժման դեմ. Ռամիլ Ուսուբով

Загрузка...

Ադրբեջանում այսուհետ նույնպես անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ: Այս մասին Անկարայում Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը:

«Մենք հետագայում նույնպես այդ խնդիրը կլուծենք ամենաբարձր մակարդակով»,- հայտարարել է Ադրբեջանի ՆԳ նախարարը:

Էֆքան Ալան իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի համար ընդհանուր թեմաներից մեկը ահաբեկչության դեմ համատեղ պայքարն է:

Նա ընդգծել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցում են ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում. «Շարունակվում է նաև մեր համագործակցությունը Թուրքիայի տարածքում FETÖ ահաբեկչական կազմակերպության ամբողջական ոչնչացման համար»:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն