Մեր մեջ սահմաններ գծողներին արհամարհել է պետք

Загрузка...

Նրանք, ովքեր դուրս են հրավիրում արցախցիներին, երբեք կանգ չեն առնի։ Վաղն էլ կասեն, թե շամշադինցիներն էլ են 300 տարի առաջ Արցախից վերաբնակվել, Իջևանցիներն էլ։ Հետո կանցնեն Բաքվի հայերին, պարսկահայերին, մինչև սեփական հարսն ու որդին չվռնդեն սեփական տանից։

Մեզ մեզանից բաժանելու մի լկտի պրոցես է, որ սկսվել է։ "Հարգարժան դեմքեր" են ի հայտ գալիս, որ զսպված բավարարությամբ ծափահարում են այսպիսի կոչերին։ Ազատության հրապարակը ևս մեկ անգամ դարձավ դեմագոգների ու դե-ով սկսվող այլ անձանց ամբիոն։

Ճակատամարտի գիծն անցնում է նաև Երկրից գնացածների ու ապրողների միջով։ Գնացողին դավաճան ասելով՝ ետ չես բերի։ Բոլորն էլ մերն են։ Երկու օր առաջ շատ խիստ էի գրել, բայց նույն գիշերը վեր կացա՝ ջնջեցի, մտածելով, որ մարդն զգացական է, չի հասկանում ինչ է անում։

Մեր մեջ սահմաններ գծողներին արհամարհել է պետք, ու առանց բարևի թողնել, որովհետև մի երկիր ենք, մի ճակատագիր, անկախ բնակության վայրից։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vanyandavid/posts/898234760320816

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն