Ի՞նչ է նշանակում ՝ ղարաբաղցիներ գնացեք Երևանից, հետո կարողա գորիսեցիներին ասենք գնան, հետո սիսիանցիքին

Լենինականը սարքեցինք Գյումրի, լեննականցին դարձավ գյումրեցի: Հազիվ պրծանք այդ օտար, ռուսական անունից: Հիմա ոնց անենք, որ մեջտեղից հանենք Ղարաբաղ ու ղարաբաղցի բառերը, փոխարինենք Արցախ ու արցախցի բառերով:

Ինչա՞ նշանակում ՝ ղարաբաղցիներ գնացեք Երևանից, հետո կարողա գորիսեցիներին ասենք գնան, հետո սիսիանցիքին: Իսկ Երևանում քանի՞ բնիկ երևանցի կա: Հայաստանը բոլորինս է, եթե ցանկանամ այսօր Արցախում կմնամ, վաղը Նոյեմբերյան, հետո Դիլիջան, Վայք, Շամշադին ու տենց, ու չկա տենց մեկը, որ հային կարող է ասել, թե որտեղ մնա կամ որտեղից գնա:

Իսկ, եթե մտածում եք Արցախի բնակեցման խնդրով , ապա ասեմ իմանաք, որ ՀՀ տարածքում շատ մարզեր կան , որ ավելի շատ ունեն բնակչության խնդիր , քան հենց Արցախը: Երեկոյան ժամերին ու օրվա ընթացքում Արցախը ավելի մարդաշատ է ու ավելի շատ կյանքով է ապրում , քան Երևանից դուրս մնացած մարզերը:

Հերիքա անկապ բզեք մեզ, մեկա արցախցին լավ գիտի շարքային քաղաքացու վերաբերմունքը ու ձեր անկապ խոսքերից ոչ մեզանից նեղանալու են, ոչ էլ մենք ենք իրանց ուրիշ աչքով նայելու:

Հ.Գ. Արցախ գնացող լինի էն պաստառը նկարեք տենամ, անհանգստանում եմ )))

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1060088097373259

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն