Տոնածառների հեղափոխությունը Ազատության հրապարակում

Загрузка...

Մեկ անգամ չէ, որ խոսվել է Հայաստանում ուժեղ ընդդիմության բացակայության մասին: Դա գիտակցում են թե՛ ժողովուրդը, թե՛ իշխանությունը, թե՛ ադեկվատ ոչ իշխանական գործիչների մեծամասնությունը: Սա լուրջ խնդիր է մեր հասարակության համար:

Այս խնդիրը ևս մեկ անգամ իրեն զգացնել տվեց այսօր, երբ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի ակտիվիստները փոքրիկ տոնածառերը ձեռքներին, «Տոնածառ ջան, տոնածառ» երգը երգելով, երթ կազմակերպեցին դեպի Ազատության հրապարակ:

Իհարկե այս ամենը շատ սովորոկան երևույթ կլիներ, եթե Ազատության հրապարակում հավաքներ կազմակերպող մարդիկ չխոսեին երկրում հեղափոխություն անելու, ժողովրդին «փրկելու» և այլնի մասին: Նման քայլի կարող էին գնալ մի խումբ ակտիվ երիտասարդներ, ովքեր ուղղակի որոշակի խնդիր բարձրաձայնելու համար կարող էին նման ակցիա կամ ֆլեշմոբ իրականացնել:

Կարծում եմ ակնհայտ է, որ այս անլրջությամբ, փորձ է արվում տապալել իշխանության դեմ իրական պայքարը: Եվ գիտեք, մեղավորը բնավ այն մարդիկ չեն, ովքեր դեռ գալիս են ազատության հրապարակ, այլ նրանք, ովքեր ղեկավարում են այս անլրջությունը, ինչը ընդհանրապես կապ չունի քաղաքականության կամ իշխանության դեմ պայքարի հետ:

Նյութի աղբյուր`https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1781673512059937

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն