Շնորհավոր ծնունդդ ժպտերես Հերոս. Այսօր Հերոս Ադամի ծննդյան օրն է

Загрузка...

Շնորհավոր ծնունդդ ժպտերես Հերոս !
Անաղարտ հոգիդ Տիրոջ լույսով լուսավորվեց ՀԵՐՈՍ ` Ադամ : Կիսամութ դարում , մահվան բոթերով ողողված ամսում ` այդ նույն ապրիլում, որքան լույսեր մարեցին երկրի վրա և վառվեցին աստղառատ երկնակամարում ` սիրո լույսով : 20 -րդ գարուն, որ չդարձավ ամառ... Գրում եմ հուզմունքից դողացող ձեռքերով , գրում եմ հեկեկալով, բայց ժպտում եմ ,երբ նայում եմ նկարին : Գրում եմ ,բայց զգում եմ ,որ միևնույնն է չեմ կարողանում գրել այն ինչ զգում եմ,ինչ ապրում եմ : Մարդիկ կան ,որ ծնվում են ԸՆՏՐՅԱԼ,այո դու ընտրված ես եղել Աստծո կողմից դեռ 20 տարի առաջ, դու ծնվել էիր ,որ ՄՆԱՅԻՐ , հավերժանայիր ... Փառք ծնողների'դ ,անվե~րջ Փառք :

Մի ամբողջ ազգի հիշողության մեջ անջնջելիորեն մնաց ժպիտը Հերոսի, ամբողջ ազգի երակներում հոսեց հպարտությունը և ցավը : Էտպես է ավա~ղ , մեր ճակատագիրն է , հայի հպարտությունն ու ցավը հաճախ են միաձուլված լինում , գուցե հենց այդ է ,որ ավելի ամրակուռ է դարձնում մեզ ,ավելի անկոտրում ու հզոր , հպարտությամբ և ցավով միաձուլված արյունից են ծնվում անհաղթ հայորդիք : Փառք քեզ Ադամ , փառք մարտում ընկած,բայց ծնկի չեկած հայ Հերոսներին ... Այդքան անծանոթ և այդքան հարազա~տ ...

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=506546432876538&set=a.134691593395359.1073741846.100005635562076&type=3&theater

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն