Կրկին տարածվում է բոլորիս ծանոթ ապատեղեկատվությունը. Աշոտ Ահարոնյան

Загрузка...

Ալեք Ենիգոմշյանը հայտարարություն է տարածել, թե հուլիսյան հայտնի դեպքերից հետո ծառայողների մեծ արտահոսք է սկսվել ոստիկանությունից:
Այս հայտարարության նպատակն ակնհայտորեն բարի չէ. կրկին տարածվում է բոլորիս ծանոթ ապատեղեկատվությունը և խնդիրը դարձյալ հանրությանը թյուրիմացության մեջ գցելն է:
Հարկ եմ համարում հիասթափեցնել Ենիգոմշյանին. ոստիկանությունը պրոֆեսիոնալ ամուր կառույց է, իսկ հուլիսյան դրամատիկ դեպքերից հետո միակամ ու միասնական է ավելի, քան երբևէ, և դավադրաբար սպանված մեր ծառայակիցների արյունն ու հիշատակը առավել են ամրապնդել մեր միասնակությունն ու հավատարմությունն ընդհանուր գործին:

Իհարկե, ոստիկանությունում, ինչպես ցանկացած կառույցում, կադրերի շարունակական տեղաշարժ է. մարդիկ անցնում են ծառայության և ազատվում են ծառայությունից՝ գերազանցապես կենսաթոշակի անցնելով: Վիճակագրության սիրահարներին և առանձնապես կասկածամիտներին կարող եմ նաև այս գործընթացի վերջին ամիսների թվային պատկերը տրամադրել. այս տարվա ապրիլի 17-ից հունիսի 17-ը ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 250 մարդ, հունիսի 17-ից օգոստոսի 17-ը՝ 170 մարդ:
<Ծառայողների մեծ արտահոսքի> մասին մտարկումների գնահատականը թողնում եմ մեր ողջամիտ համաքաղաքացիներին:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1340304125997472

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն