Գովազդի համար զանգահարել 099 999 409

Նախագահ Սարգսյանը ցնծությամբ է ընդունել Արթուր Ալեքսանյանի չեմպիոն դառնալու փաստը. (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը տրիբունայից հետևել է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող  հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտին:

ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներից երևում է, թե ինչպիսի մեծ ոգևորությամբ է ՀՀ Նախագահն ընդունել եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի հաղթանակը կուբացի ըմբիշ Դանիել Լուգո Կաբրերայի նկատմամբ: Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտին Նախագահ Սարգսյանի հետ տրիբունայից հետևել են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Սարգսյանը:

Ռիոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը եզրափակչում 3:0 հաշվով առավելության հասավ կուբացի ըմբիշ Դանիել Լուգո Կաբրերայի նկատմամբ և հռչակվեց ոսկե մեդալակիր: Մինչ եզրափակիչ հասնելը Արթուր Ալեքսանյանը 9:0 հաշվով առավելության էր հասել թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն