Մի՛ խորացրեք վերքերը...

Загрузка...

Հուլիսի 17-ին Հայաստանը ցնցվեց՝ ստանալով ՊՊԾ գնդի գրավման մասին լուրը: Հասարակությունը արագ բաժանավեց երկու խմբի, որանց մի կողմը գունդը գրավածներին համարում էր հերոս, մյուս կողմը՝ ահաբեկիչ:

Բայց եթե խնդիրը դիտարկենք առանց հույզերի, պետք է հաշվի առնենք մի քանի փաստ: Նախ զինված գործողությունն իր բնույթով հակասահմանադրական էր և ամեն կերպ հարվածում էր նոր զարգացող պետությանը բոլոր ոլորտներում, ինչի մասին խոսում են հուլիսի տնտեսական ցուցանիշները: Հաջորդ՝ մեր երկիրը ապրիլյան պատերազմից հետո շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած, որոնցից լրջագույնը պատերազմի վերսկսման վտանգն է:

Այս պարագայում պետք է յուրաքանչյուր ոք գիտակցի, որ ներպետական խաղաղությունը մեզ օդի և ջրի պես է անհրաժեշտ: Այս ամենը հաշվի առնելով չի ընդունվում ոչ մի բացատրություն, թե չկա պայքարի այլ ձև: Դա ուղղակի հացավոր բառակապակցություն է, որի հետևանքերը կարող են լինել անդառնալի: Ահա այս գաղափարի կողմնակից է Հայ Ազգային Կոնգրեսը և մշտապես փորձել է գտնել խնդիրների լուծման խաղաղ ճանապարհ:

Իհարկե կլինեն մարդիկ, որ կպնդեն, որ ՊՊԾ գնդի գրավմամբ նոր շարժում սկսվեց, մարդկանց մոտ հույս առաջացավ և այլն, բայց պետք է փաստենք, որ նման անպատասխանատու և հակապետական քայելը ավելի շատ է մարդկանց հուսալքում: Առանց այն էլ մեր երկրում խնդիրների պակաս չկա. բավ է կրակի վրա յուղ լցնեք, «հող չենք տալու» գոռալով զինված հարձակում չեն գործում երկրի ներսում՝ թուլացնելով ներքին կայունությունը: Այսպիսի քայլերի պատճառով կարող ենք ավելի շատ հող կորցնել, քան որ դուք մտածում եք կորցնելու ենք:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=642600462582799&id=100004985530872

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն