Ճնշված ժողովրդին կառավարելը հեշտ է, բայց ճնշված ժողովուրդը վաղը ճնշված զինվոր է լիելու

Ճնշված ժողովրդին կառավարելը հեշտ է, բայց ճնշված ժողովուրդը վաղը ճնշված զինվոր է լիելու: Երբ երկիրդ գտնվում է պատերազմի մեջ, ապա ամենաառաջինը պետք է մտածես ազգիդ մարտունակության մասին: Ամեն առիթով մեծ ու փոքր ծեծելով, վախեցնելով ու դատելով, հաստատ մի օր մենակ ես մնալու իրական թշնամու դեմ:

Այսքան ծեծ ու ջարդից հետո, եթե վաղը հայ երիտասարդը սահման չբարձրանա, թքի բոլորիդ վրա ու գնա արտասահման , բա ո՞վ է պահելու երկրի սահմանները: Միշտ պատերազմի վերսկսմամբ վախեցնում եք ժողովրդին, բայց դուք պատերազմից չե՞ք վախենում: Ախր վաղը մենակ եք մնալու , մարդ չի գալու հետներդ խրամատ մտնի , ու չեկող ոչ մեկ իրավունք չունի մեղադրի: Դուք մեզ ծեծեք, մենք ձեզ պաշտպանե՞նք:

Մի քանի օր առաջ զոհված ոստիկանի ընտանիքը ծանր ֆինանսական խնդիրների մեջ է: Պետությունը նույնիսկ չի կարողանում իր համար կյանք տված երիտասարդի ընտանիքին ապահովի ու նորից ընկնում է ժողովրդի ոտքերը , որպեսզի գումար հավաքեն: Աչքը հանած տղայի ծնողն է գումար փոխանցելու, թե՞ վիրավորներն ու ձերբակալվածները: Եթե պետությունը մեկ ոստիկանի ընտանիք չի կարողանում պահի, բա մնացած բնակչությանը ո՞նց պետքա պահի:

Մի տարօրինակ բան էլ է կատարվում: Ոստիկանը կամ այլ պաշտոնյան, եթե մի սխալ բան է անում ու բացահայտվում է, ապա բավարարվում ենք նրան աշխանատքից հեռացնելով: Այ քեզ բան: Հիմա Սասնա Ծռերը , որ ներողություն խնդրեն իրենց բանտից կազատե՞ք: Վերջին շրջանում մեկը եղե՞լ է , որ իրա արածների համար պատասխանատվության ենթարկվի, բացի աշխատանքից ազատվելը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1044992525549483

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն