Գովազդի համար զանգահարել 099 999 409

ՄԻՊ-ը հերքել է Արմեն Լամբարյանին և Սեդրակ Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկությունները

Արմեն Լամբարյանին և Սեդրակ Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։ Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ խոչընդոտվում է Ա․ Լամբարյանի փաստաբանի մուտքը նրա մոտ և որ փաստաբանը չի կարողանում ներգրավվել քրեական վարույթին։ Ա.Լամբարյանին և Ս.Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներում.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, հաղորդում ստանալուց անմիջապես հետո՝ այսօր ժամը 20:00-ի սահմաններում աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են <<Էրեբունի>> բժշկական կենտրոն; Տեղի են ունեցել առանձին հանդիպումներ ինչպես Արմեն Լամբարյանի, այնպես էլ Սեդրակ Նազարյանի հետ, կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ։
Մանրամասն ուսումնասիրությունների, ինչպես նաև առանձնազրույցների ընթացքում Ա․ Լամբարյանին կամ Ս․ Նազարյանին խոշտանգման կամ որևէ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկելու մասին տեղեկությունները չեն հաստատվել: Բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ նշված անձանց կողմից որևէ բողոք չի ներկայացվել։ 
Ինչ վերաբերում է փաստաբանի մուտքին կամ նրան վարույթին չներգրավելուն, ապա այդ հարցն արդեն քննարկվել է փաստաբանի հետ և այն պարզելու նպատակով վաղն առավոտյան համապատասխան գրություն կուղարկվի նախաքննության մարմնին։

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Armenianombudsman/posts/555235817997220

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Ww72Q4zsRjigTiQPJkFf.jpg

    Այսօր ադրբեջանական բանակը նորից կրակ է բացել հայկական բնակավայրերից մեկի՝ Թալիշի ուղղությամբ: Մի անգամ ասել եմ, որ Թալիշը մնացել է Ադրբեջանի իշխանության և ՊՆ-ի կոկորդին, քանի որ ապրիլ ամսին հենց Թալիշում շան պես սատկեցին մի քանի հարյուր հատուկ ջոկատայիններ և վարձկան ահաբեկիչներ: Ամեն գիշեր, երբ Զաքիր Հասանովը հիշում է իր խայտառակ հարձակման մասին ու երբ սատկած զինվորների հոգիները գալիս են երազին, առավոտյան կրկին հրաման է տալիս, որ կրակեն Թալիշի ուղղությամբ, երևի այդ կերպ փորձում է սիրտը հովացնի: Մենք էլ ենք մարդ, մի օր մենք էլ սիրտ պետք է հովացնենք: Ասեմ, որ ավելի լավ տարբերակներ ունենք: Հենց Արցախում մի քանի ադրբեջանական գյուղեր կան, որոնք գտնվում են հենց Արցախի բանակի, մանավանդ հրետանային ստորաբաժանումների, ափի մեջ: Ի տարբերույուն հայկական բնակավայրերի, ադրբեջանական գյուղերը ու քաղաքները ավելի խիտ են բնակեցված, կրակելու դեպքում մի քանի անգամ ավելի շատ վնաս կհացնենք ու ի տարբերություն հայ գյուղացիների, ադրբեջանցիները ավելի արագ են փախնում ու փախնում են առանց հետ վերադառնալու: Ավելի լավ տարբերակ է Նախիջևանը, որը ամբողջությամբ գտնվում է մեր տեսադաշտում: Մեր ամենանպաստավոր դիրքերը հենց այդ կողմերում են: Բախտի բերմամբ ավելի լավ եմ ծանոթ այդ տարածքում ու ասեմ, որ այդ կողմերից թշնամին նույնիսկ դիրքում բարձր չի խոսում: Սարի գլխին գտնվող հրանոթներից, որոնք պատկանում են Սիսական գնդին, եթե ամեն մեկից թեկուզ մեկ հատ արկ կրակի Նախիջևանի ուղղությամբ ապա այդ տարածքում նույնիսկ խոշորացույցով ոչ զինվոր կգտնես, ոչ էլ բնակիչ: Սարի տակից էլ ինչքան ցանկանում են թող կրակեն միևնույնն է անօգուտ է: Ինչքան ուշանա Թալիշի պատասխանը այդքան ժամանակ Զաքիրը կրակելու է Թալիշի վրա ու ամեն հաջորդ կրակոցը ավելի ցավոտ է լինելու: Ավելի լավ է մեկ անգամ ձենները կտրել, որ ևս 25 տարի սուս ու փուս մխկտան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1221929861189081

    Կարդալ ավելին