Ինչ է սպասվում Թուրքիային. վերլուծում է Թուրք - Քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը

Դատելով այս օրերին թուրք-ամերիկյան հանդիպումներից, որոնք տեղի են ունենում Անկարայում, կարելի է ենթադրել, որ Թուրքիան կրկին Ռուսաստանին դնելու է պատային վիճակի մեջ: Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը այս օրերին հանդիպումներ է անցկացնում ամերիկյան զինվորական և ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարության հետ, որի մասին պաշտոնական Անկարան չի շտապում հայտարարել: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, հանդիպումները հիմնականում անցկացվում են Ադանա նահանգի Ինջիրլիք ռազմաբազայում: Ինչպես գիտեք հուլիսի 15-ին Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձի մեջ պաշտոնական Անկարան ուղղակի և անուղղակի կերպով բազմիցս մեղադրել է ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ին :

Հավանաբար այժմ այս հանդիպումներով փորձ է արվում վերջնական ճշգրտումներ մտցնել դաշնակից պետությունների և Թուրքիայի հարաբերությունների միջև: Դատելով Թուրքիայի ռազմական ղեկավարության տրամադրվածությունից, կարելի է ենթադրել, որ Թուրքիան մտադիր չէ իր հարաբերությունները փչացնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Թուրքիայի նման պետությունը չի կարող վարել երկակի ստանդարտներով քաղաքականություն, ուստի նա պետք է ընտրի կամ ՆԱՏՕ, որն ավելի հավանական է, կամ Ռուսաստան : Մոտակա օրերը, նույնիսկ կարող եմ ասել ժամերը, ցույց կտան թե Թուրքիաին ինչպիսի ապագա է սպասվում:

Համենայնդեպս ես մնում եմ այն կարծիքին, որ Թուրքիայի քայքայման գործընթացը սկսվել է, ու քրդերը արդեն հասել են Սևծովյան տարածաշրջան, որը քրդական պայքարի գլխավոր նպատակներից մեկն է : Քրդերը ցանկանում են ստեղծել պետություն դեպի ծով ելք ունենալու սահմաններով:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն