Տղան իր ֆեյսբուքյան էջում ազդեցիկ հաղորդագրություն գրեց․ 1 ժամ անց նա արդեն մահացած էր

Загрузка...

Կյանքը լի է անակնկալներով, անկանխատեսելի շրջադարձերով։ Իրաքի պատերազմի վետերան, 31-ամյա Մեթյու Դերեմերը մահացավ Ամանորի նախաշեմին։

Դեկտեմբերի 31-ին նա իր մոտոցիկլետով դանդաղ շարժվում էր դեպի տուն, երբ խաչմերուկում ավտոմեքենայի հարբած վարորդը վրաերթի ենթարկեց նրան։ Դերեմերը տեղում մահացավ։

Ողբերգական դեպքից 1 ժամ առաջ նա իր ֆեյսբուքյան էջում կատարել էր գրառում, որը հետագայում հազարավոր մարդիկ տարածել էին համացանցում։

«2015-ի վերջին օրը․․․ Խորհել եմ ամեն ինչի մասին՝ ինչ հասցրել ու չեմ հասցրել անել այս տարի։ Կորցրել եմ, գտել, ընտանիքս ավելի մոտ է դարձել, քան նախկինում, փոխարենը բազմաթիվ սիրելի մարդիկ ավելի հեռու են։ Ձեռք եմ բերել նոր ընկերներ։

Չգիտեմ՝ որտեղ կլինեմ այս երեկո, բայց մի բան հաստատ գիտեմ՝ կլինեմ այնտեղ, որտեղ պետք է լինեմ»,- գրել էր Մեթյուն։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն