Պավլիկ Մանուկյանի որդին կալանավորվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ քիչ առաջ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նա նաև նշեց, որ այս պահին Արամ Մանուկյանն ու Պավլիկ Մանուկյանը  գտնվում են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ ԱԱԾ-ն արդեն միջնորդություն է ներկայացրել Պավլիկ Մանուկյանի նկատմամբ  որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, սակայն, դեռ հայտնի չէ, թե երբ է կայանալու դատավարությունը։ Ինեսսա Պետրոսյանը նշեց նաև, որ Պավլիկ Մանուկյանը ցանկություն է հայտնել մասնակցել այդ նիստին։ 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն