Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ինչպես կազդի Թուրքիայում տեղի ունեցավ զինված հեղաշրջման ձախողված փորձը Էրդողանի և Թուրքիայի վրա. վերլուծում են թուրքագետները

Загрузка...

Հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցավ զինված հեղաշրջման ձախողված փորձ, որի ընթացքում վիրավորների թիվը գերազանցում էր 1400ը, իսկ զոհերի թիվը` 260-ը, իսկ այս դեպքի հետ կապված մինչև հիմա ձերբակալվել է 2839 զինվորական, այդ թվում և բարձրաստիճան այրեր:

FBH.am կայքը զրուցեց թուրքագետների հետ, պարզելու թե ինչ տեսակետ ունեն այս հարցի շուրջ և ինչ են կարծում, ինչպես կազդի այս ամենը Թուրքիայի նախագահ` Էրդողանի վրա և արդյոք նա կկարողանա պահել իշխանությունը իր ձեռքում:

 

Արմեն Պետրոսյան (Արաբագետ)

Էրդողանը ոչ միայն կկարողանա պահել իր ձեռքում իշխանությունն, այլև՝ ավելի կամրապնդի սեփական ազդեցությունը երկրում: Ինչ խոսք, ռազմական հեղաշրջման փորձը լուրջ հարված էր Թուրքիայում իշխող վարչակարգի հեղինակությանն ու դիրքերին, բայց թուրքական իշխանություններն այս գործընթացը կներկայացնեն և կօգտագործեն հօգուտ իրենց շահերի: Թուրքիայում ծավալվող զարգացումները ցույց են տալիս, որ անցյալ տարիների ընթացքում թուրքական իշխանական վերնախավը կարողացել է բավական լուրջ ազդեցություն և վերահսկողություն սահամանել երկրի կառավարման ամբողջ համակարգում: Եվ թեպետ, այնուամենայնիվ, Թուրքիայում գործող վարչակազմի թե ներքին և թե արտաքին քաղաքական ուղեգծերի տրամաբանական հետևանքն էր ռազմական հեղաշրջման փորձը, որը նախապես կազմակերպված, թեպետ ոչ բավարար չափով գրագետ և ռեսուրսների առումով խիստ սահմանափակ էր, ինչը, ինչպես նաև Թուրքայի իշխանությունների անհամեմատ լայն հնարավորությունները կանխեցին ներքաղաքական լրջագույն դիմակայությունը, որը հաջողության դեպքում քաղաքացիական պատերազմի վերածվելու մեծ հավանականություն ուներ: Չի կարելի բացառել նաև, անշուշտ, որ թուրքական իշխանությունների դեմ դուրս եկած զինվորականների խումբն ուներ որոշակի արտաքին աջակցություն՝ հատկապես արևմտյան որոշ շրջանակների կողմից, ինչի վերաբերյալ պատկերը շատ ավելի հստակ կլին հեղաշրջման փորձի հետաքննության հետագա գործի ընթացքում: Թուրքիայում տապալված հեղաշրջման փորձը մի կարևոր հանգամանք ևս ի ցույց դրեց՝ այն, որ Թուրքիայի նախագահն ունի բավական լայն հասարակական աջակցություն, ինչպես նաև լեգիտիմության բավական պատկառելի մակարդակ կառավարման տարբեր օղակներում և հատկապես՝ ուժային կառույցներում, բանակում:

 

 

Կիլիկիա Հայաստան (Թուրքագետ)

Այն, որ Էրդողանը փաստացի նախագահ է Թուրքիայում դա անհերքելի է, բայց թե որքանով է նա տիրապետում իրավիճակին, դա շատ հարաբերական է: Իշխանությունն այսօր ձերբակալում է մարդկանց, ովքեր բացարձակ կապ չունեն այդ հեղաշրջման փորձի հետ, ավելին, հեղաշրջման փորձ կատարողները դեռևս հուլիսի 16-ից լքել են երկիրը: Թերևս այս պահին թուրքական պաշտոնական աղբյուրները նշում են, որ իրավիճակը վերահսկվում է և կյանքը բնականոն է Թուրքիայում, բայց պետք է ասեմ, որ դեռևս Ստամբուլում պահպանվում է պարետային ժամը, իսկ երկրի ողջ օդային տարածքը հսկում են ռազմական ռեակտիվ ինքնաթիռները: Իրավիճակը Թուրքիայում դեռևս անկայնուն և այն դեռ երկար ժամանակ կլինի այդպիսին, քանի որ հեշտ չէ մեկից ձերբակալել այդքան մեծ թվով զինվորականներ, դատավորներ և մշակույթի գործիչներ:

 

Աշոտ Մովսիսյան (Թուրքագետ)

Կարծում եմ, Էրդողանը կարողացավ ճիշտ ժամանակին կողմնորոշվել և ժողովրդին դիմելով փաստացի նա կենդանի վահան ստեղծեց իր իշխանությունը պահելու համար։ Այս պահին կարող ենք ասել, որ հեղաշրջման փորձ նախաձեռնած սպայակազմի մեծ մասը ձեռբակալված է, այդ թվում նաև գեներալներ,ուստի տապալվել է նաև հեղաշրջման ծրագիրը։ Անշուշտ Էրդողանը հաղթեց այս պայքարում և դրանով նաև ամպարպդեց իր իշխանությունը նաև ժողովրդի շրջանում։ Գիշերը Թուրքիայում տեղի ունեցածը բանակի ներսում հակաիշխանական և հակաէրդողանական կուտակված լիցքի պարպում էր, որը, իհարկե, այս պահին ձեռնտու է Թուրքիայի նախագահին։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/5bxeyh0oqVmxFwkz7lUn.jpg

    Այս լուսանկարն արված է քիչ առաջ, Դավիթաշենում։ Սա այն ծառերից մեկն է, որոնք էտելու համար չորս անչափահաս երեխաների հայրը հիմա բանտում է, որքան էլ մարդը փորձում էր բացատրել, որ ինքն իր տնկած ծառերը փչացնելու շահ չուներ, ինքը դրանք պարզապես էտել է։ Լավ նայեք այս լուսանկարը, տիկնայք ու պարոնայք։ Այն շատ բանի մասին է խոսում։ 1. Այն նախ խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը վերջապես մեր երկրում պետք է ծառեր էտելու ստանդարտ ներդնի ու հսկի, որ ամեն գարնան Հայաստանի քաղաքներում էտելու անվան տակ ծառերը չբռնաբարեն։ 2. Այն խոսում է նաև այն մասին, որ սոցիալական ցանցերում մենք բոլորս շատ հաճախ չգիտեմ ինչու վերածվում ենք արյուն պահանջող զանգվածի՝ փրփրած բառապաշարով ու առանց հոշոտվողին փաստաբանի իրավունք տալու։ Արդյունքում փչացնում ենք ամեն ինչ՝ մարդկային կյանքերի վրա ազդեցություն թողնող որոշումների դրդելով տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր հոսանքից սարսափող իշխանավորներին։ 3. Եվ վերջապես այս լուսանկարը խոսում է այն մասին, որ իշխանության մեջ սթափությունը էապես կաղում է։ Կարդում են սոցիալական ցանցերի հերթական աղմուկը, խառնված իրենք ավելի բարձր աղմուկ են բարձրացնում ու տանում փակում մարդուն, որը չի հասցնում ասել, որ անմեղ է։ Ինձ կարդացող սիրելի՛ պաշտոնյաներ, մի ճար գտեք բանտից ազատեք անչափահաս երեխաների հորը։ Ես չգիտեմ նա ով է, բայց սիրտս ցավում է։ Նա հանցագործություն չի կատարել․ ծառը կանաչում է։ Կարծում եմ՝ բոլորն էլ կանաչելու են, ինչպես ինքն էր պնդում։ Թողե՛ք մարդը գնա իր զավակների մոտ, Աստծո սիրուն։ Մենք բոլորս պատրաստ ենք հենց հիմա մոռանալ, որ իշխանական բուրգը ներքևից մինչև վերև ահասարսուռ դատապարտել է կատարվածը․ ինչ եղել եղել է, թողեք այդ մարդուն իր զավակների մոտ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10156152559013378&set=a.10150185574098378

    Կարդալ ավելին
  • «Թե՜…»

Քաղաքականություն