2-րդ օրվա վերլուծություն...

1. Իշխանական և ոչ իշխանական ամբողջ քարոզչամեքենան չկարողացավ ազդել ոչ մի կերպ, և եղածը հասարակության կողմից ահաբեկչություն չընկալվեց։ Ընդհակառակը՝ հասարակությունը իշխանականների և հեղինակազրկված այլոց կարծիքը ընդունում է միանգամայն հակառակ տեսակետով։ «Քաղաքակիրթ ահաբեկչության» դեմ բռնի ապստամբությունը ահաբեկչություն կոչելը իրատեսական չեմ համարում։
2. Իրադարձությունները ահաբեկչոյթյուն են որակում բոլոր նրանք, ովքեր ահաբեկվել են, բայց ոչ թե կատարվածից, այլ.
ա)իրենց ապագայի անորոշությունից,
բ) իրենց ներկա գործունեության հետևանքների պատասխանատվությունից
3. Սոցիալական ցանցերից ու երիտասարդության երեկվա միջոցառումից պարզ դարծավ, որ մեր երկրում «ահաբեկիչները» մի ստվար զանգված են։ Այս ընթացքում իշխանություններին կամ ոստիկանությանը սատարելու հայտարարոյթյամբ ոչ մեկը հանդես չեկավ։ Բոլորն էլ՝ անկախ քաղաքական հայացքներից, մեղադրեցին իշխանություններին իրադրությունը այսպիսի վիճակի հասցնելու համար։ Սա նշանակում է, որ ապստամբներին մեղադրելը ընդամենը որոշ նորմերի պահպանման համար է։
4. Իշխանափոխություն և հեղափոխություն ցանկացողների համար սա լավագույն առիթն է, բայց ոչ մեկն էլ չի փորձում լոկոմոտիվի դեր ստանձնել՝ իր վրա չուզելով կրել անորոշ պատասխանատվություն։ «Ընդդիմադիր» ուժերից ոմանք արտահայտվեցին ընդամենը իրավիճակը չսրելու օգտին, ոմանք էլ՝ փորձելով ավելի կոշտ արտահայտվել, հանդիպեցին մեղադրական տարափների ներքո։
5. Ժիրայր Սեֆիլյանին տեղեկատվական շրջափակման մեջ պահելը իշխանությունների կողմից նրան մոլորեցնելու և ճնշելու կանխամտածված մեթոդ է։
6. Շարժումը չմարելու համար անհրաժեշտ է հեղինակավոր առաջնորդ, ով կուղղորդի այն՝ ընդհուպ իշխանափոխություն։ Ցավոք՝ այս պահին դա խմդիր է։
7. Ոստիկանության ոչ ադեկվատ պահվածքը հղի է նոր պոռթկումներով և ըմբոստություններով։
8. Երիտասարդներին մեղադրելը կամ փնովելը ընդամենը սեփական անկարողությունը ցուցադրելու նշան է, քանի որ, եթե չես կարող ինքդ անել, ուրիշին մեղադրելով իմաստազրկում ես կարծիքդ ու քեզ։ 
9. Արյուն թափվելը կանխելու միակ միջոցը իշխանությունների կողմից հանդուրժողականություն և զիջողականություն ցուցաբերելն է, քանի որ այս անգամ այս ապստամբությունը խեղդելը չի բացառում նոր և ավելի ուժեղ ապստամբության առաջացումը։
10. Զինված խմբավորման նպատակը ոչ թե անձնական նկրտումմերն են, այլ երկիրը ճգնաժամային իրավիճակի փոփոխությունը։ Իսկ թե դա ինչքանով դրական արդյունք կտա, դա այլ հարց է։
11. Կարճաժամկետ ցնցումները նպաստում են երկրի հետագա զարգացմանը, իսկ դանդաղ ու խաղաղ ճահճացման գործընթացները հղի են մի շարք բացասական հետևանքներով։

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gev.nalband/posts/975419955890429?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1468913996843672

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն