Սա մի փորձություն է, որի հաղթահարումը պետք է մեզ ավելի կոփված ու ուժեղ դարձնի

Պետականության ոչ այնքան տևական ընթացքում մեր պետությունն ու հասարակությունը տարբեր ծավալի և սրության խնդիրներ ունեցել են. դա բնական է և բնորոշ հատկապես տարաբնույթ ներքին ու արտաքին մարտահրավերներ ունեցող և հատկապես պետականության ոչ այքան մեծ փորձ ունեցող երկրների համար: Եղել են ահաբեկչություններ, ցույցեր, շարժումներ, ճգնաժամեր, որոնք, փառք ու պաատիվ մեր ժողովրդի, քաղաքական ուժերի բանականության ու խոհեմության, չեն հանգեցրել ճակատագրական արկածախնդրության և անդառնալի ցնցումների:

Նախօրեին տեղի ունեցածը ևս կարևոր փորձություն է մեր պետության, նրա անվտանգության, ներքին ու արտաքին իմիջի համար: Հուսամ՝ սա գիտակցում են «բարիկադի» տարբեր կողմերում կանգնած իշխանությունն ու նման ծայրահեղական մեթոդով իրենց խնդիրների լուծմանը գնացած զինված անձանց խումբը: Եվ ստեղծված խնդրի հանգացուլուծումն, ինչպիսին էլ այն լինի, պատասխանատվության լուրջ պարտավորություն է դնում իրավիճակը սրելու ճանապարհով ընթացող կողմի վրա: 
Անշուշտ, ստեղծված իրավիճակն ունի խորը գնացող հիմքեր ու պատճառներ, որտեղ մեղավորության իր չափաբաժինն ունի և՜ իշխանությունը, և՜ ընդդիմությունը, և՜ հասարակությունը՝ մեզնից յուրաքանչյուրը: Բայց մի բան պետք է քաջ գիտակցել՝ այս միջադեպի հանգուցալուծումը, ինչպիսին էլ այն լինի, պետք է միտված լինի երբևէ նման գործողությունների բացառմանը. սա է անկյունաքարայինը, և սրա պատասխանատվությունը պիտի գիտակցեն բոլորը, քանի որ այդ լուծման հետևանքներով կամ արդյունքներով ապրելու ենք յուրաքանչյուրս, մեր ընտանիքն ու պետությունը:

Հասարակությունն էլ այս պայմաններում իր անելիքն ունի. միմյանց մեղադրելու, թշնամանք գրգռելու, սվիիներով իրար դեմ դուրս գալու փոխարեն բոլորս պետք է կոչ անենք հանդարատության, սթափության ու զգոնության. արդենիսկ ունենք ցավալի, անդառնալի կորուստներ, ավելին ճակատագրական հետևանքների կարող է հանգեցնել... 
Սա մի փորձություն է, որի հաղթահարումը պետք է մեզ ավելի կոփված ու ուժեղ դարձնի:

Հ.Գ. Այո, մեր խնդիրներն ունեն հստակ հասցեատերեր, մեր խնդիրներն ունեն նաև կարգավորման խաղաղ ու օրինական եղանակներ, և հենց այդ ճանապարհով պետք է ընթանալ,ինչն ապացուցել է իր արդյունավետությունը և, ըստ էության, այլընտրանք չունի, օրենքի գերականությունը, նրա առջև բոլորիս հավասարությունը մեզանում այլևս այլընտրանք չունի:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1068879819815898

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն