Գովազդի համար զանգահարել 099 999 409

Դուբայում այրվող հյուրանոցի ֆոնին սելֆիի համար ձերբակալվածները ազատ են արձակվել

Երիտասարդ զույգին, ով Ամանորին սելֆի է արել Դուբայում այրվող Address Downtown հյուրանոցի ֆոնին, կալանքից բաց են թողել: Այս մասին հայտնում է Dubai Media Office-ը:

Դուբայի գլխավոր դատախազ Իսամ ալ-Հումեյդանը գործը փակելու վճիռ է կայացրել այն բանից հետո, երբ հետաքննությունից և սելֆին ուսումնասիրելուց հետո նրանց գործողությունում չարամտություն չի հայտնաբերել:

Միաժամանակ նա բնակիչներին կոչ է արել սոցցանցերում ցանկացած նյութ տեղադրելիս զգույշ և ուշադիր լինել:

Ամանորից հաշված ժամեր առաջ Դուբայի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորվել է 1 մարդ, ևս մեկը սրտի նոպայով հոսպիտալացվել է:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն