Այժմ մեզ Աշոտյանի նման մարդիկ են հարկավոր, ոչ թե պատգամավորներ, որոնք ականջ կտրելու կոչեր են անում

Загрузка...

Մարդ ինչքան էլ լավ պաշտոնավարի, միևնույնն է, լինելու են մարդիկ, որ բողոքելու են, քանի որ բողոքելը դա բնավորությունա, դրա ետևում ոչ մի բան չկա՝ պարզապես դատարկ վատաբանություն: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, շատ կցանկանայի և կողջունեի, որ մեր շատ պաշտոնյաներ նման լինեին Արմեն Աշոտյանին և կարող եմ լիովին հիմնավորել ասածս:

Նա, լինելով ԿԳ նախարար, նա շատերի խնդիրներին լուծում է տվել, հենց սոց.ցանցերի միջոցով միշտ հասանելի է եղել քաղաքացիների համար, միշտ շփվել և հարգալից վերաբերմունք է ցույց տվել բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից:

Այսօր լսեցի ցավալի մի լուր, որ մի ուսանողուհի ինքնասպան է եղել ու վարկածներից մեկը ՝ ԲՈՒՀ-ում ունեցած խնդիրներն են եղել: Վստահ եմ , եթե նրա խնդիրը հասներ համապատասխան մարմիններին, այսինքն որևե մեկը լսեր նրան, գործը դրան չէր հասնի: Ու ևս մեկ անգամ համոզվում եմ, որ այժմ մեզ Աշոտյանի նման մարդիկ են հարկավոր, ոչ թե պատգամավորներ, որոնք ականջ կտրելու կոչեր են անում կամ սպարապետ Նժդեհի ազգանունը անգամ չգիտեն:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=144125609345264&id=100012434776430

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն