Հայաստանում ապրում ենք՝ լրիվ հույսներն բնության վրա դրած

Загрузка...

Ամառ-ձմեռ վերև ենք նայում, թե երբ ձյուն կգա, երբ՝ անձրև կամ կարկուտ, գյուղացիներն էլ առհասարակ ուղղակի կախման մեջ են բնության քմահաճույքներից: Ամեն անգամ, երբ առատ ձյուն է գալիս, սպասում ենք արևը դուրս գա հալացնի: Տպավորություն է, թե համայնքային իշխանությունների մեծ մասը բացակա է: Անկախությունից ի վեր: Արդեն 25 տարի:
Նույն բնության վրա հույս ենք դնում նաև այլ հարցերում: Երեխայի դպրոցի ընտրության հարցում առաջնորդվում ենք <որը մոտիկ է> սկզբունքով ու ասում՝ <սովորողն ամեն տեղ էլ կսովորի>: Այսինքն, եթե դպրոցը կարևոր չէ, բա էլ ինչի՞ եք երեխային տանում դպրոց, եթե սովորողն ամեն տեղ կսովորի, ուրեմն տանն էլ կսովորի, չէ՞: Կամ, որ ասում ենք, թե ինչ-որ կարևոր բաներ <պետք է մարդու մեջից լինեն>, էլի բնությունը նկատի ունենք, այսինքն՝ ծնվելուց հետո մարդ չի փոխվու՞մ:
Շատերը սպորտով չեն զբաղվում, երեխաների ներկայությամբ ծխում են, ինչքան ուժ ունեն իրենց և իրենց շրջապատի կյանքը փչացնում-կարճացնում են, զուգահեռաբար ասելով, թե ինչքան հատկացված է՝ կապրենք:
Էհ, էլ ինչի՞ ենք ասում, որ նորմալ պետություն չունենք: Ամեն ինչում հույսը բնության վրա դնող և բնությունը ամեն ինչի չափանիշ ընդունող մարդկանց պետությունն ինչի՞ է պետք:

Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=828078790654668&id=100003576633868

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն