Արդեն որերոդ դեպքն է՝ զինվորներ տեղափոխող մեքենաներ են շրջվում, բայց հարցը լուրջ ուշադրության չի արժանանում

Արդեն որերոդ դեպքն է, երբ զինվորներ տեղափոխող մեքենաները շրջվում են։ Մի քանի դեպքում եղել են նաև զոհեր, բայց այս հարցը այդպես էլ լուրջ ուշադրության չի արժանանում։ Մի՞թե հնարավոր չէ կանխել այս երևույթը։ Այստեղ ո՛չ ադրբեջանցիների մատն է խառը, ո՛չ էլ ռուսների։ Սա էլ հո ներքի՞ն խնդիր է։ Այս երևույթը ունի 2 հիմնական պատճառ։ Առաջին՝ մեքենաները վստահվում են անփորձ վարորդների, ովքեր հասցրել են մինչև բանակ զորակոչվելը զարտուղի ճանապարհով վարորդական վկայական ձեռք բերել։ Նրանց մոտ իսպառ բացակայում է վարորդական փորձը։ Վարորդական վկայական ունենալ և բակային տարածքներում մի քանի անգամ ղեկ պտտելը դեռևս չի նշանակում լինել վարորդ։ Զինվորական մեքենա վարելը շատ ավելի բարդ ու պատասխանատու գործ է, քան մի քանի ընկերներով կանգնած մեքենայում զվարճանալը։ Բոլորս էլ երևի լսել ենք, թե այսօր վարորդական վկայականները ինչպես են ստանում։ Երկրորդ պատճառը մեքենաների հնությունն ու անսարքությունն է։ Ինքս եմ բազմիցս ականատես եղել զինվորական անսարք մեքենաների։ Երբ դիրքերի ճանապարհների համեմատ ավելի բարվոք ճանապարհներին այդ մեքենաները շրջվում են, պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի դրանց հետ պատերազմական գործողությունների ընթացքում շտապ դիրքեր բարձրանալու դեպքում։ Մենք իրավունք չունենք պատկան մարմինների անփութության հետևանքով զինվորին վնաս հասցնել։ Կարծում եմ հարցին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ. մեքենաներ պետք չէ վստահել անփորձ վարորդներին և կիսամաշ մեքենաները չպետք է ծառայեն զինվորներ տեղափոխելուն։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gev.nalband/posts/967576166674808?notif_t=close_friend_activity¬if_id=1467799441797193

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն