Գովազդի համար զանգահարել 099 999 409

Մեր հրետանին խփում էր դիպուկ եւ նպատակային. Հայկական բանակի հրետանավոր

Արմենպրես-ը գրում է`

Հայկական բանակի սպա, գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական Անդրանիկ Գրիգորյանի կարծիքով՝ քառօրյա պատերազմի ընթացքում մեր հրետանին խփել է միայն դիպուկ եւ նշանակային՝ ճշգրտորեն խոցելով բոլոր անհրաժեշտ թիրախները: Ինչպես թիվ 116 մարտական դիրքում «Արմենպրես»-ին ներկայացրեց կապիտան Անդրանիկ Գրիգորյանը, Ապրիլյան մարտերում մեր հրետանու արձակած յուրաքանչյուր կրակոց դիպել է նպատակակետին, ի տարբերություն հակառակորդի արձակած անկանոն ու հախուռն կրակոցների: «Թշնամու ամեն մի գործողություն ստացել է համարժեք եւ առավել պատասխան: Մեր կողմից արձակված ամեն մի արկ հասել է իր նպատակին, թշնամուն պատճառել նյութական ու մարդկային կորուստներ: Թշնամու զինուժը ստացել է համապատասխան պատիժ, եւ այսօրվա իր լռությունը նաեւ դրանով է պայմանավորված»-նշեց հրետանավորը: Թշնամու կողմից արձակված հրետանային կրակի հետքերը ցույց տալով՝ Անդրանիկ Գրիգորյանը հաստատեց նրա կրակոցների աննպատակային ու անարդյունավետ լինելը: «Թշնամու հրետանու կրակոցների 10 տոկոսն էլ չի հասնում իր նպատակին, իսկ այն, ինչ դիպչում է թիրախին, ապա դա ոչ այնքան ուղիղ նշանառության, որքան՝ ավելի շատ ու տեւական կրակոցների մեջ է: Ապրիլի առաջին չորս օրերի ընթացքում նրանց հրետանին անդադար խփում էր մեր դիրքերին՝ վայրկյան իսկ կանգ չառնելով: Բայց այդ հրե հեղեղը ոչ մի կերպ չսասանեց մեր շարքերը:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/852807/mer-hretanin-khpum-er-dipuk-ev-npatakayin-haykakan-banaki.html

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն