Ինչպիսի՞ն է ձեր «ԵՍ»-ը. հոգեբանական թեստ

Պատասխանիր հարցերին եւ իմացիր՝ շու՞տ ես սիրահարվում, թե՞ ոչ, պահանջկո՞տ ես սիրո հարցում եւ այլն:

1. Գնում ես ընկերոջդ/ընկերուհուդ տուն: Այնտեղ կարող ես հասնել երկու ճանապարհով՝ երկար, բայց լի զվարճություններով, եւ կարճ, բայց համեմատաբար տխուր: Ո՞ր ճանապարհը կընտրես:

2. Ճանապարհին երկու վարդի թուփ ես տեսնում՝ կարմիր եւ սպիտակ: Որոշում ես քսան հատ վարդ տանել: Ի՞նչ համամասնությամբ կվերցնես:

3. Երբ տուն ես հասնում, դուռը բացում է տան անդամներից որեւէ մեկը: Ի՞նչ կանես՝ կխնդրես, որ իրեն կանչե՞ն, թե՞ ինքդ կգնաս նրա մոտ:

4. Բարձրանում ես նրա ննջարան, բայց այնտեղ ոչ ոք չկա: Որտե՞ղ կդնես ծաղիկները՝ անկողնո՞ւ վրա, թե՞ պատուհանի գոգին:

5. Գնում եք քնելու տարբեր սենյակներում: Առավոտյան նրա սենյակը մտնելիս տեսնում ես, որ նա արթուն է, թե քնած:

6. Տուն գնալու ժամանակն է: Հիմա ո՞ր ճանապարհը կընտրես՝ կա՞րճ, թե՞ երկար:
 

Արդյունքները`

 1. Ճանապարհն այն է, թե ինչպես ես սիրահարվում: Եթե ճանապարհը կարճ է, ապա դու սիրահարվում ես արագ եւ հեշտությամբ, իսկ եթե այն երկար է, ապա սիրահարվելու համար քեզ ժամանակ է անհրաժեշտ:

2. Կարմիր վարդերի քանակությունը ցույց է տալիս, թե որքանով ես դու նվիրվում սիրուն, սպիտակ վարդերի քանակությունը` ինչքան ես պահանջում:

3. Սա ցույց է տալիս, թե ինչպես ես նախընտրում լուծել սիրածիդ հետ կապված խնդիրները: Եթե խնդրում ես կանչել նրան, ապա նախընտրում ես խուսափել խնդիրներից և սպասում ես, որ դրանք ինքաբերաբար կանցնեն, իսկ եթե ինքդ ես գնում նրա մոտ, ապա դու նախընտրում ես բոլոր հարցերը ինքդ լուծել:

4. Տեղը, թե որտեղ ես դնում ծաղիկները, նշանակում է, թե որքան ես ուզում տեսնել սիրելիիդ: Եթե ծաղիկները դնում ես անկողնուն, ապա դու շատ ես ուզում տեսնել նրան, իսկ եթե դնում ես պատուհանագոգին, ապա քեզ առանց դրա էլ հիանալի ես զգում:

5. Սա քո վերաբերմունք է սիրելիիդ անձին: Եթե նա քնած է, ապա դու նրան ընդունում ես այնպիսին, ինչպես որ կա, իսկ եթե արթուն է, ապա դու ուզում ես, որ նա փոխվի քեզ համար:

6. Այս մեկն էլ ցույց է տալիս, թե ինչքան երկար ես սիրում: Եթե ընտրում ես երկար ճանապարհը, ապա դու բավականին երկար ես սիրում, իսկ կարճի դեպքում դու շուտ կորցնում ես հետաքրքրությունը սիրո մեջ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին