«Manchester Evening News»-ը գրել է Մխիթարյանի մասին

2013 թվականին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար կիսապաշտպան Փոլ Սքոուլզի հեռանալուց հետո ակումբը շարունակում է արժանի փոխարինող գտնելու փորձերը: Ճապոնացի Սինձի Կագավայի եւ իսպանացի Անդեր Էրերայի հետ փորձարկումները արդյունք չտվեցին: Այժմ Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հույսեր է փայփայում, որ այդ խնդիրը կարող է լուծել Հենրիխ Մխիթարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է «Manchester Evening News»-ը:

Անգլիական ակումբը համաձայնել է «Բորուսիային» վճարել 40 միլիոն եվրո, որը գերմանական թիմը պահանջում է Մխիթարյանի տրանսֆերի համար:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն