Գովազդի համար զանգահարել 099 999 409

Մի բան եմ ուզում, որ Արմանը նորից քայլի, որ չհիասթափվի, սիրի, ժպտա

Հրամանատարական կետում հանդիպում եմ փոխգնդապետ Սեւակ Հայրապետյանին: Նա հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատարի  ԱՀՏԱ գծով տեղակալն է: Պետք է դիրք բարձրանանք` քառօրյա պատերազմի մասնակից զինվորների հետ զրուցելու: Երբ մոտենում ենք փոխգնդապետի` հարմար մի անկյունում քողարկված մեքենային, աջ և ձախ կողային մասերում նկատում եմ կրակոցների բազում հետքեր: Հարցեր չեմ տալիս` մտածելով, որ ճանապարհին ինքը կպատմի: Եվ պատմում է պատերազմից, որ լուրջ քննություն էր իրենց համար, կամավորների ուժերով խոր փորված ճանապարհներից, որոնցով տեղաշարժվելը ավելի ապահով ու անվտանգ է դարձնում  մարտական հերթափոխի կատարումը, պատմում է սպաներից ու զինվորներից, որ պիտի ավելի ուշադիր լինեն, դիտարկումները կատարեն սահմանված կարգով, անգամ աննշան տվյալները զեկուցեն ըստ վերադասության… Բայց այդպես էլ ոչ մի խոսք վնասված մեքենայից: Եվ վերջապես լրագրողի իմ հետաքրքրասիրությունից դրդված` որոշում եմ հարցնել.

 

-«Ուազի սպիներից» չպատմեցիք, պարոն հրամանատար: Կրակահերթերի տա՞կ է հայտնվել:

Պատասխանը միանգամից չհետևեց: Փոխգնդապետը մերթ լուռ ինձ նայեց, մերթ ճանապարհին, մերթ էլ մեքենայի դռան վրայի գնդակների թափանցող անցքերին: Հետո արդեն բոլորովին ուրիշ ձայնով, քան մինչ այդ էր  խոսում, ասաց.

-Թերևս, սկսեմ սկզբից:  Այդ գիշեր զորամասում էի: Տագնապի ազդանշան ստացա: Շտապեցի առաջնագիծ` հրամանատարական կետ: Մարտական դիրքում ծանր վիրավոր ունեինք: Առաջին վիրավորն էր: Հակառակորդի նետած նռնակը պայթել էր դասակի հրամանատարին օգնության գնացած զինվորի ոտքի տակ` պոկելով թաթը:  Պետք էր շտապ տարհանել: Բայց դիրք տանող բոլոր ճանապարհները կրակի տակ էին, մեքենա չէր կարողանում մոտենալ: Ես և մայոր Խաչատրյանը վստահ էինք` կհաղթահարենք:  Ճամփա ընկանք: Անցնելով մի զգալի հատված` մոտեցանք հենակետին: Եվս  400 մետր և դիրքի մատույցներում էինք: Սակայն հակառակորդը թիրախավորեց «Ուազը»  և սկսեց կրակ թափել: Մեքենան մխրճեցինք խրամատի մեջ և խրամուղով շարժվեցինք դեպի կացարան: Մեր ուղղությամբ կրակում էին թե՛ գնդացրով, թե՛ 60 մմ ականանետով: Դասակի հրամանատարը` ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, կապի միջոցով ասաց, որ չմոտենանք, որ մեզ թիրախավորել են: Պատասխանեցինք` առանց զինվորի  ետդարձ չի լինելու: Հասանք կացարան: Վիրավորը` Արման Ավետիսյանը, այդտեղ էր: Դիրքի անձնակազմը շարունակում էր մարտ վարել: Դասակի հրամանատարը  ձեռքից թեթև վիրավոր էր, բայց վստահեցրեց, որ ամեն ինչ կարգին է, որ իր համար չանհանգստանանք. դիրքապահներին պիտի օգնության գար հատուկ նշանակության խումբը:

Շարունակությունն՝ այստեղ 

Նյութի աղբյուր՝  http://www.hayzinvor.am/39907.html

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն