Գովազդի համար զանգահարել 099 999 409

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին երկու տարվա ընթացքում երկրորդ գրառումն է հրապարակել Twitter-ում

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր կյանքում երկրորդ գրառումն է հրապարակել Twitter սոցիալական ցանցում: Այն հայտնվել է Վինձորի պալատի միկրոբլոգում Elizabeth R ստորագրությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես անչափ երախտապարտ եմ բարեմաղթանքներով այն բազմաթիվ էլեկտրոնային հաղորդագրությունների համար, որոնք ես ստացել եմ, եւ կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սիրալիրության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարճ ժամանակ անց միկրոբլոգում գրառում է հայտնվել այն մասին, որ «այդ թվիթն անձամբ Է գրվել է Նորին մեծություն թագուհու կողմից»:

Այսպիսով, Եղիսաբեթ Երկրորդն արդեն երկրորդ անգամ է ինտերնետ-օգտատերերին դիմում Twitter-ի միջոցով: 2014 թվականի հոկտեմբերին նա իր անունից Վինձորի պալատի միկրոբլոգում առաջին հաղորդագրությունն էր հրապարակել Լոնդոնի նշանավոր Գիտության թանգարանի նոր թեւի բացման ժամանակ, որում տեղավորվել է ինֆորմատիկային եւ հաղորդակցություններին նվիրված ցուցադրանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն