Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ռուսաստանում թրոմբների քայքայման գերարդյունավետ միջոց Է մշակվել

Ռուս գիտնականները Սանկտ Պետերբուրգի Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի եւ օպտիկայի ազգային հետազոտական համալսարանից՝ Սակտ Պետերբուրգի քաղաքային Մարինյան հիվանդանոցի հետ համագործակցությամբ մշակել են նոր պատրաստուկ, որը կառավարվում Է մագնիսական դաշտի միջոցով եւ կարող Է թրոմբները հազարավոր անգամ ավելի արդյունավետ քայքայել գոյություն ունեցող նմանակներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մշակումը թույլ կտա տասնյակ անգամներով նվազեցնել դեղի անհրաժեշտ դոզավորումը եւ ըստ որում խուսափել բազմաթիվ կողմնակի ազդեցություններից: Գիտնականների համապատասխան հոդվածը հրապարակվել Է Scientific Reports հանդեսում:  

Ապագայում մշակված կոմպոզիտի հիման վրա ստեղծված պատրաստուկները կարելի կլինի օգտագործել ոչ միայն թրոմբոզի բուժման, այլեւ դրա կանխարգելման համար:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն