Գովազդի համար զանգահարել 099 999 409

Մեր երկրի վիճակը գնահատելիս սկսում ենք Երևանից, բանակի անմխիթար վիճակից, անապահով ընտանիքներից

Մեր երկրի վիճակը գնահատելիս սկսում ենք Երևանից, բանակի անմխիթար վիճակից, անապահով ընտանիքներից: Եվս մեկ բան վերջերս աչքիս առաջ եկավ՝ գյուղերի մեղմ ասած մարդաթափությունը: Հատկապես Գյումրին՝ մեր փոքր մայրաքաղաքը: Ժամանակին ծաղկուն ու մշակութային կենտրոն՝ Գյումրին: Ամեն անունը տալիս սիրտս կտոր-կտոր է լինում: Երբեմնի գեղեցիկ, մարդաշատ, հումորով Գյումրին այժմ անբնակիչ է մնացել, այդքան մռայլ Գյումրին երբեք չէի տեսել, այդքան դատարկ ու քարուքանդ:

Երկրաշարժից հետո էնտեղ դեռ հույսը չէր մեռել՝ նոր կյանք կառուցելու , իսկ հիմա մեռավ այդ հույսը, ավելի շուտ սպանեցին: Սպանեցին նրանք ովքեր իրենց անկշտության պատճառով գործազրկության մատնեցին քաղաքը, ինչը և ստիպեց մեր երիտասարդներին մեկնել դուրս, արտագնա աշխատանքի, գոնե ինչ-որ կերպ իրենց ընտանիքները ապահովելու համար: Ու ամեն անգամ երբ մտածում եմ, թե որքան մոտ է Գյումրին թուրքի սահմանին, նույնիսկ պատկերացնել չեմ ուզում, որ մեր անգործության ու անտարբերության պատճառով Արևմտյան Հայաստանի սահմանը կարող է մի օր որոշ պաշտոնյաների թեթև ձեռքով համալրվել մեր 12 մայրաքաղաքներից ևս մեկով, այն այժմ այնքան թույլ ու տկար է, որ նույնիսկ ամենափոքր հարվածը կխոցի և արմատական հետք կթողն

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=128261264265032&id=100012434776430&from_close_friend=1&notif_t=close_friend_activity&noti

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/oqnUbOopEolCuUDGFkNl.jpg

    Օրը բարենպաստ է նախընտրական քարոզարշավի փոխարեն միմյանց դեմ ռազմական արշավ սկսելու համար, ինֆորմացիան տեղ հասցնելու փոխարեն «այ ստեղս հասցնելու համար» և մամլո ասուլիս տալու փոխարեն «պաբլո» ասուլիս տալու համար։ Աստղերը հուշում են ՀՀԿ-ին՝ կրկին ու կրկին մոտենում է ահեղ դատաստանի ժամը։ Ռեյտինգային քվեարկության ժամանակ զգոն եղեք, որովհետև սպասվում են ռեյտինգային գնդակահարություններ։ Թաղային գուշակներին այս ամիս խորհուրդ է տրվում բախտ բաժանելու փոխարեն գումար բաժանել։ ԲՀԿ-ին աստղերը խորհուրդ են տալիս չգնալ լայն կոալիցիայի։ Ավելի լավ է տներով գնացեք, հանգստացեք։ Խորհուրդ է տրվում շաբաթ-կիրակիները անցկացնել տանը, ժողովրդի հետ, ժողովրդի համար։ ՀԱԿ - Աստղերը խորհուրդ են տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ լինել զգոն, այլ ոչ թե խայտառակ։ Գյուղերում չխոսել փոխզիջումային տարբերակներից, քանի որ մարդիկ կարող են փոխզիջումը հասկանալ հողզիջում ու ղալմաղալ սարքել։ Շաբաթ-կիրակ խորհուրդ է տրվում կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և Շմայսները» գիրքը։ ՀՅԴ - Աստղերը խորհուրդ են տալիս գլխանց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, նոր մասնակցել ընտրություններին։ Ընտրություններին թե՛ մասնակցելու, թե՛ չմասնակցելու դեպքում, միևնույն է, հինգ տոկոս եք հավաքելու։ ԵԼՔ - Աստղերը հորդորում են շարունակել ինտեգրացիոն գործընթացները։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տրվում նորմալ ռուսերեն խոսել սովորել։ Նրա ռուսերենը ավելի վատ վիճակում է, քան Հայաստանի ՀՆԱ-ն։ ՀՎԿ - Աստղերը համարում են, որ ձեզ ինչ մաղթեն, մեկ է, հակառակն եք անելու, ուստի գիր ու ղուշի արդյունքում ձեզ խորհուրդ են տալիս այս անգամ հանդես գալ ընդդիմության ձևով։ Եվ վերջում հիշեք՝ աստղերը հուշում են, եզրակացնում են, բայց երդվում ենք «Ժառանգություն» կուսակցության բեկորներով, երբեք չեն պարտադրում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/222524548154612

    Կարդալ ավելին