Երկիրը երկիր չի՞

Զարմանում ու ցավ եմ ապրում , երբ այս արտահայտությունը լսում եմ երիտասարդ սերնդից : Ցավ եմ ապրում, երբ մեր կամ գալիք սերնդից լսում եմ, որ մարդիկ իրենց ապագան 5000 դրամով վաճառում են , քանի որ դրա կարիքն ունեն ու իբր դրանով թեթևացնում են իրենց ապրուստը (բայց հենց խոսքը գնա, մարմնավաճառի մասին, դա աշխատանք. չի ապրուստի համար, թող գնա հավաքարարություն անի ապրի): Շարքն անվերջ կարելիա շարունակել…
Մեզ ,նախ, պետքա մտքի հեղափոխություն , ոչ քարացած դատողություն , կուսակցություններում լուրջ և առողջ մտածելակերպով սերնդափոխություն ու կապ չունի ՀՀԿ թե Ընդդիմադիր դաշտում :
Ճիշտ չի նստել և միայն նկատել ու շեշտել կուսակցություների կողմից բաժանվող 5000-անոցները կամ այս կամ այն բացթողումները :
Քաղաքական դաշտում առողջ սերնդափոխությունա պետք, որ տանը, սոցցանցում կամ քուչի բեսետկում անկապ նստած լավ տղա խաղալու փոխարեն նկատեն ու կասեցնեն ոչ միայն իշխանությունների կողմից իրականացվող կոռուպցիան կամ սխալները , այլ նաև հակառակ թևինը :
Երկիրը երիկիրա ու մենք ենք տերը մեր երկրի :
Համակարգչի առաջ նստող ու իշխանությունների մասին բողոք գրող երիտասարդություն երկիրն այս կամ այն քաղաքական ուժի սեփականությունը չի ՝ ՔՈՆՆԱ, ԻՄՆԱ : Բողոքելու փոխարեն փորձենք ստեղծել իմ ու ձեր պատկերացրած երկիրը : 
Ու մի բան էլ բոլորս էլ ունենք այս կամ այն թևում աշխատող ու երկրի համար լիքը լավ բան անող, արարող կարգին մարդիկ : Էս կամ էն թևի հասցեին անկապ գրելուց առաջ մի ընդհանրացրեք : Գյուղ չկա շուն չլինի )

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=127728597651632&id=100012434776430&from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1466406901181273

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/zzImIoUQyTP4RvSan1a1.jpg

    Վտանգավոր նոր տանդեմ Հուլիսի 22-ին Ոիկրաինայի կառավարությունը հաստատել է Թուրքիայի հետ ռազմական նոր համագործակցության մասին համաձայնագիրը, ըստ որի մինչև 2021 թվական Ուկրաինային կտրամադրվի շուրջ 15 միլիոն դոլար՝ թուրքական ռազմաարդյունաբերական արտադրանք ձերք բերքելու համար: Ուկրաինացի զինվորականներն հնարավորություն կունենան ուսուցանելու Թուրքիայի ռազմական ուսումնարաններում: Ավելին՝ Կիևը Անկարային խոստանում է փոխանցել ԽՍՀՄ տարիներին ստեղծված բոլոր տեխնոլոգիաների գաղտնիքները: Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի այցը Ադրբեջան և Վրաստան՝ շրջանցելով Հայաստանը, նրա վերջին հակահայկական հայտարարությունները, թե Ղարաբախը Ադրբեջանի անբաժան մասն է, և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին նոր համաձայնությունները վկայում են, որ երբեմնի ժողովրդավարության փարոս համարվող Ուկրաինան այսուհետ դուրս է գալիս Հայաստանի թե անկախության, և թե ազգային անվտանգության դեմ... Եվ պատճառը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ռուսամետ քաղաքաականությունն է: Հակառակը: Կիևում լավ հասկացել են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վ.Պուտինի և Դ.Թրամփի հանդիպումից հետո նրանց համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվում և հարկավոր է գոնե տարածաշրջանային նոր գործընկերներ գտնել: Բնական է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ուկրաինան կապավինի իր հյուսիսային հարևան Բելառուսի աջակցությանը, իսկ հակառուսական ոլորտում՝ Վրաստանի... Դե ՝ իսկ Ադրբեջանը՝ էներգակիրների լավ աղբյուր է և դրանով Պորոշենկոն պատրաստ է անել և ասել ամեն ինչ, ինչը կհաճոյացնի Բաքվի ղեկավարությանը: Թուրքիային էլ կարելի է օգտագործել որպես կարևոր գործոն Ղրիմի թաթարների իրավունքների հարցում. Փաստացի՝ Ուկրաինան նորացնում է հարաբերությունները Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ տրամարդված Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կփորձի կանխել և տապալել Հայաստանի համար ձեռնատու ցանկացած ռուս-վրացական որևէ պայմանավորվածություններ... Ավելին, եթե մինչ այժմ խոսվում էր Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին, ապա այժմ Ուկրաինան ռազմական բնագավառում նորացնում է գործարկները միանգամից մեր երկու հարևանների հետ և այն դեպքում, որ Մոսկվան գոնե ապահովում է տարածաշրջանային ռազմական բալանսը... Եվ դեռ հայտնի չէ, թե ինչ գաղտնիքներ է տրամադրելու Ուկրաինան Թուրքիային։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1909320549081862

    Կարդալ ավելին
  • Ծերուկը գժվել ա...