Արագ դիետա. նիհարեք 7 կիլոգրամ մեկ շաբաթում

Загрузка...

Խնձորի դիետան համարվում է ամենահեշտ և արդյունավետ դիետաներից մեկը: Նրա տևողությունը 7 օր է, իսկ արդյունքը’ մոտ 7 կիլոգրամի կորուստ:

4258

Կարող են խնձորով դիետա պահել նաև նրանք, ում առողջական խնդիրների պատճառով հակացուցված են ուրիշ դիետաները:

Խնձորի դիետա

7 օրվա համար Ձեզ անհրաժեշտ է՝

1ին օր’ 1 կգ խնձոր,

2-րդ օր’ 1.5 կգ խնձոր,

3-րդ օր’ 2 կգ խնձոր,

4-րդ օր’ 2 կգ խնձոր,

5-րդ օր’ 1.5 կգ խնձոր,

6-րդ օր’ 1.5 կգ խնձոր,

7-րդ օր’ 1 կգ խնձոր:

Դիմանալ 7 օր միայն խնձոր ուտելով շատ բարդ է, բայց արդյունքը, հավատացեք, Ձեզ կգոհացնի: Եթե սիրում եք խնձոր, ապա այս դիետան հենց Ձեզ համար է: Կարող եք խմել նաև կանաչ թեյ և ջուր, ինչքան կկամենաք: Իսկ նրանք, ովքեր չեն դիմանա այս խիստ դիետային, կարող են օրվա ընթացքում խմել նաև 2 բաժակ կեֆիր: Իսկ ծայրահեղ դեպքում, սկսած 5-րդ օրից, կարող եք օրվա ընթացքում մի փոքրիկ կտոր սև հաց ուտել: Չկան սահմանափակումներ նաև խնձորի տեսակների, գույնի հարցում:

Բացի նիհարելուց խնձորի դիետան օգտակար է նաև մի քանի հիվանդությունների ժամանակ, ինչպես տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում: Այս հիվանդությունն ունեցողնեը կարող են օգտագործել միայն քաղցր խնձորներ: Գաստրիտի դեպքում նույնպես օգտակար է այս դիետան, բայց հակացուցված են քաղցր խնձորները: Իսկ եթե սիրտ-անոթային հիվանդություններ ունեք, ապա 1 կգ խնձորին ավելացրեք մինչև 100 գ շաքարավազ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/T2YlVukG5AqmxDOBLom4.jpg

    1920-ի սկզբից սկսվեց Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 19-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) դե ֆակտո և դե յուրե պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը Հայաստանի գերակայության տակ գտնվող տարածքներում: Մեր երկրի պետական սահմաններն այդ պահին ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի մարզը և Իգդիրի շրջանը) և Կարսի մարզի (ներառյալ Կարս, Սարիղամիշ, Արդահան քաղաքները) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք: Նշենք նաև, որ բացարձակապես գերակշռող հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախն այդ պահին դե ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին, և նրանց դե յուրե Հայաստանին միանալը ընդամենը մոտակա ժամանակի հարց էր հանդիսանում: Հայաստանի Հանրապետության պառլամենտն Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի այդ որոշման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1920-ի հունվարի 25-ին հրավիրեց հանդիսավոր նիստ, որտեղ նախ կարդացվեց եվրոպական երկրների պաշտոնական ուղերձը՝ ուղղված անկախ Հայաստանի ժողովրդին, որից հետո ելույթ ունեցան պառլամենտի պատգամավորները: Ներկայացնենք մի հատված Սիմոն Վրացյանի ելույթից, որի դրույթները, կարծում եմ, զարմանալիորեն արդի են այսօրվա համար. «Մենք հասել ենք վերջին հանգրվանին: Այն, ինչ որ հայ ժողովուրդը ձևակերպել է իբրև անխախտ կամք, սկսում է իրականանալ: Ազատ Հայաստանը այլևս փաստ է ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար: Այն, ինչ որ հայ աշխատավորությունն իր արյան գնով է նվաճել, ընդունում և հաստատում են նրանք, որոնց ձեռքին է գտնվում այսօր աշխարհի ղեկը, և ավելի մեծ սիրով նրանք, որոնց պիտի անցնի վաղը պատմության ղեկավարությունը: Եվ եթե մինչև այժմ մեզնից պահանջվել է հեղափոխական եռանդ և անձնազոհություն, ապա այսուհետև մենք պետք է ցուցահանենք քաղաքական հասունություն ու պետական շինարարության կարողություն: Կյանքը մեր առջև դնելու է նոր պահաջներ և մեզանից է կախված մեր չափով անկախ Հայաստանի բարիք կամ չարիք դառնալը հայ ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ անկախ Հայաստանը չի փակվի նեղ պատյանի մեջ, և հայ դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային ազատ դեմոկրատիայի ընդհանուր ընտանիքում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1512476025533591&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3

    Կարդալ ավելին

Քաղաքականություն