Գովազդի համար զանգահարել 099 999 409

Շտայնմայերը քննադատել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը

Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորավարժությունները չեն նպաստում դաշինքի անդամ երկրների անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շտայնմայերը: «Այն, ինչից մենք հիմա պետք է զերծ մնանք,  դա զինված բախումն է ու մարտական կոչեր հնչեցնելը: Ով վստահ է, որ տանկերի սիմվոլիկ տեղաշարժը մեծացնում է անվտանգության մակարդակը ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին, նա մոլորության մեջ է»,- ասել է նա:

Շտայնմայերի խոսքով` Արևմուտքի համար կոպիտ սխալ կլինի ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմական ասպեկտների և վախ սերմանելու քաղաքականության վրա` մոռանալով  Ռուսաստանի հետ երկխոսության մասին:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն