«Բորուսիան» հրաժարվեց Մխիթարյանին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

Загрузка...

Դորտմունդի «Բորուսիան» հրաժարվեց իր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին 19 մլն ֆունտի դիմաց վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Գերմանական ակումբը այդ որոշումը պատճառաբանել է նրանով, որ նախկինում ստիպված է եղել բաց թողնել թիմի առանցքային խաղացողներից երկուսին` Իլկայ Գյուդողանին և Մատս Հումելսին:

«Մենք քննարկել ենք Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի հարցը և որոշել, որ հաջորդ մրցաշրջանը նա կանցկացնի Դորտմունդում», ասել է «Բորուսիայի» տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն:

Նշենք, որ Մխիթարյանին ձեռք բերելու հարցում անձնական շահագրգռվածություն է հանդես բերել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Մանկունյանցիները Մխիթարյանին առաջարկել էին տեղափոխվելու դեպքում տարեկան 10 մլն եվրո:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն