Գովազդի համար զանգահարել 099 999 409

ՕԵԿ-ը դարձել է իր անվանման գերին

2015թ-ից սկսած՝ ՕԵԿ-ը նախաձեռնել է համախմբման գործընթաց, որի նպատակը հնարավորինս մեծ թվով քաղաքական ուժերի և ՀԿ-ների միավորումն էր: Այս գործընթացը իր հանգուցալուծումը գտավ «Հայկական վերածնունդ» կուսակցության ստեղծումով` չնայած նրան, որ փաստացի նոր կուսակցություն չստեղծվեց: Ուղղակիորեն տեղի ունեցավ ՕԵԿ-ի անվանափոխություն, քանի որ շարժմանը միացած ուժերը և ՀԿ-ները իրենցից որևէ էական ուժ չէին ներկայացնում:

«Հայկական վերածնունդն» ամեն ինչ անում է, որ հասարակությունը մոռանա իրենց նույնականությունը ՕԵԿ-ի հետ, փորձում է իր ուժն արմատավորել որպես լիովին նոր կուսակցություն: ՕԵԿ-ի գլխավոր նպատակը այս հարցում, պարզվում է, 2017թ-ի ընտրություններին որպես «Հայկական վերածնունդ» մասնակցելու ցանկությունն է, ինչպես նաև՝ խորհրդարանական խմբակցության վերանվանումը, ինչի հնարավորությունը գործող կանոնադրությունը չի տալիս:

Թերևս երկար մտածել պետք չէ հասկանալու համար, թե ինչու են արդեն նախկին ՕԵԿ-ականները փորձում ձերբազատվել իրենց կուսակցության նախկին անվանումից, սակայն հարց է` նոր անվանումը որքանո՞վ է նպաստելու, որ փոխվեն հանրության ընկալումները նրանց նկատմամբ:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1629474430641215&id=10000736020337

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/XGNPHybjZr7dhjoMy7JS.jpg

    Ադրբեջանի բանակում խնդիրներ կան: Դա հասկանալու համար ինչ-որ հավաստի տեղեկություններ պետք չեն: Բավական է նայել փաստերին: Զորամասերից եկող տվյալների ամփոփման համաձայն՝ ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերի քանակի ավելացման ֆոնին զորամասերից մեկում ծեծելով զինվոր են սպանում, արդյունքում այդ սպանվածը հռչակվում է հերոս, իսկ նրա ընտանիքը որպես պարգև ստանում է բնակարան: 9 օր առաջ Զաքիր Հասանովը կոլեգիալ նիստ է հրավիրում իր մոտ, որին մասնակցում են կորպուսների ու զորամասերի հրամանատարները, ովքեր խիստ հանձնարարական են ստանում հետևել բարոյահոգեբանական վիճակին: Ահա այսօր Զաքիրը նորից մեկնում է առաջնագիծ՝ ծանոթանալու անձնակազմի ծառայությանը: Նրան զեկուցում են, պատվում, հարգում են, ինքն էլ կանգնում, ոգևորիչ ճառ է ունենում զինվորների առաջ: Եթե տեղեկատվության միջից մաքրում ենք պաթետիզմը, ստացվում է, որ խնդիրը լուրջ է, իսկ Զաքիրը իր՝ կինեմատոգրաֆիայի նկատմամբ ունեցած թուլությամբ թերևս ապացուցել է, որ հարց լուծող չէ, այլ իր մոտ շատ լավ է ստացվում խնդիրը դիմափոշու միջոցով ծածկելը, ինչը Ադրբեջանում թե՛ հանրության և թե՛ իշխանության մոտ ընդունելի ու աշխատող տարբերակ է: Մենք էլ ենթադրում ենք, որ բանակի բարոյահոգեբանական վիճակն այնքան էլ չի հուզում ռազմական ղեկավարությանը, այլ դրա պատճառով արված ծախսերն են ավելի խնդրահարույց: Այլ կերպ ասած՝ ոչ թե անհանգիստ են, որ զինվոր կամ զինվորներ են մահանում թիկունքում, ոչ առաջնագծում, այլ անհանգիստ են, որ այդ մահացած զինվորին պետք է ինչ-որ կերպ տեղավորեն, որ դրա պատճառով մնացած այլ կեղտերը չբացահայտվեն, և ինչպես տեսնում ենք, դա բնակարան է արժենում, ինչը Բաքվի շուկայական պարզ հարաբերության տեսանկյունից թանկ է մի զինվորի համեմատ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1602630949777339

    Կարդալ ավելին