Գովազդի համար զանգահարել 099 999 409

Արտակարգ դեպք Երևանում․ 24-ամյա երիտասարդը «Պրոմեթեյ» բանկում «դեբոշ» է սարքել ու հարձակվել ծառայություն կատարող ոստիկանի վրա

Հայաստանի քննչական կոմիտեի, Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ երեկ՝ հունիսի 9-ին, ձերբակալվել է Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի 34 շենքի բնակիչ 24-ամյա Մարտին Փաշիկյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ,նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում Մ․ Փաշիկյանը Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 32/8 հասցեում գործող «Պրոմեթեյ» բանկում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ։

Տեղում ծառայություն կատարող Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկանության ծառայող 29-ամյա Գագիկ Աթոյանը հորդորում է Մ․ Փաշիկյանին, որպեսզի բանկի բնականոն աշխատանքը չխաթարի, սակայն Մ․ Փաշիկյանը ոստիկանության աշխատակցի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ՝ ձեռքերով հարվածում է ոստիկանի դեմքին

 Նյութի աղբյուր՝http://shamshyan.com/hy/article/2016/06/10/87611/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն