Ռուսաստանի համար անհասկանալի է Նժդեհի արձանի տեղադրումը. Մարիա Զախարովա

Ռուսաստանում զարմացած են Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ: Այս մասին այսօր՝ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ քաջ հայտնի է Մոսկվայի վերաբերմունքը՝ նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության որևէ արտահայտության նկատմամբ:

« Այդ վերաբերմունքն արձանագրված է միջազգային փաստաթղթերով: Մեզ համար անհասկանալի է՝ ինչու է տեղադրվել այդ արձանը, չէ՞ որ բոլորս տեղեկացված ենք , թե Հայրենական մեծ պատերազմի ու Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդն ինչ սխրանք է գործել», — ասել է դիվանագետը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն