Ադրբեջանում ճնշում են գործադրում քաղբանտարկյալներին ազատելու կոչ արած ակտվիստի հարազատների նկատմամբ. (տեսանյութ)

Ադրբեջանի իրավապահ մարմինները սկսել են ճնշում գործադրել հայտնի բլոգեր եւ լրագրող, Բեռլինում գործող ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի աշխատակից Հաբիբ Մունթազիրի՝ Բաքվում գտնվող հարազատների նկատմամբ:

Մունթազիրը «Թուրան» պարբերականին հայտնել է, որ երեկ և այսօր քաղաքացիական հագուստով անձինք Բաքվում այցելել են իր հարզատներին և սկսել ճնշում գործադրել` պահանջելով, որպեսզի ինքը դադարեցնի «խայտառակել Ադրբեջանի նախագահին»:

«Նրանք իրենց հետ տարել են իմ հորեղբոր որդիներին և մի քանի ժամ պահել անհայտ վայրում` ճնշում գործադրելով, որպեսզի ես դադարեցնեմ քննադատել պետության ղեկավարին:

Այսօր տարել են իմ երկու հորեղբայրներին և մինչ այժմ բաց չեն թողել: Ընդ որում, իրավապահները, որոնք չեն ներկայացել, գրանցել են իմ բոլոր հարազատների կոորդինատներն ու տվյալները», -ասել է բլոգերը:

Հաբիբ Մունթեզիրը համոզված է, որ այդ ճնշման պատճառը հանդիսանում է մի քանի օր առաջ Բեռլինում Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի գրասենյակի առաջ իր ակցիան, որտեղ տեղի էր ունենում նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ալիևի դուրս գալու ժամանակ Մունթեզիրը Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով մի քանի անգամ լոզունգներ է բացականչել:

Միջազգային և ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն` ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալներ կան:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն